Արթուր Աբրահամը` Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ
Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը գերմանական «Boxsport» ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա լավագույն բռնցքամարտիկ», իսկ նրա մարզիչը` Ուլի Վեգները, արդեն 10-րդ անգամ անընդմեջ հռչակվել է «Տարվա լավագույն մարզիչ»: Այս մասին հայտնում է Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:
Այս տարի Արթուր Աբրահամը 4 հաղթանակ է տոնել. հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Baden-Arena» մարզահամալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO-ի վարկածով միջինքաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Երկրորդ` Գերմանիայի Քիլ քաղաքի «Sparkassen-Arena» մարզապալատում մեր հայրենակիցը 9 միավորի առավելությամբ հաղթեց լեհ մրցակցին` Պյոտր Վիլշեւսկուն` վերանվաճելով WBO-ի վարկածով միջինքաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Երրորդ` օգոստոսի 25-ին Բեռլինի «О2 World» արենայում Արթուր Աբրահամը պարտության մատնեց WBO-ի վարկածով երկրորդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը:
Եվ չորրորդ` դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի դեմ մենամարտի 8–րդ ռաունդում Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով առավելության հասավ մրցակցի նկատմամբ:
«Սա լավ արդյունք է: Վեգները շատ հայտնի է բռնցքամարտի աշխարհում: Նա մարզում է այնպիսի բռնցքամարտիկների, ինչպիսիք են Աբրահամը, Խուան Պաբլո Էռնանդեսը, Մարկո Հուկը: Նա հրաշալի է կատարում իր աշխատանքը: Ուստի ինձ համար անակնկալ չէ, որ նա լավագույնն է ճանաչվել»,-ասել է «Sauerland Event»-ի գլխավոր տնօրեն Քրիս Մայերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում