Աջարիայում քննարկել են հայ զբոսաշրջիկների հոսքը խթանելու վերաբերյալ հարցեր
Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորած պատվիրակությունն օրերս այցելել է Բաթումի արվարձան Չակվի ավանում հանգրվանած Աջարիայի Ինքնավար հանրապետության Գերագույն խորհուրդ: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այստեղ հանդիպում է ունեցել Աջարիայի ԳԽ նորընտիր նախագահ Ավթանդիլ Բերիձեի հետ: Պատվիրակությանն ուղեկցում էր Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:
Ողջույնի խոսքերին հետևել է հայ-աջարական կապերին, Աջարիայի հայ համայնքի կյանքին, ԳԽ գործունեությանն առնչվող մտքերի փոխանակում: Վազգեն Սրբազանը կարևորել է հայ համայնքի դերը ինքնավար հանրապետության կյանքում, պատմել Բաթումի հայկական եկեղեցու վերականգնման և նրա առջև ներկայումս ծառացած խնդիրների մասին:
ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ Ավթանդիլ Բերիձեն քննարկել է Աջարիայում զբոսաշրջության նոր տեսակների զարգացման հետ կապված հարցերը, որոնք էլ ավելի մեծ խթան կտան Հայաստանից Աջարիա զբոսաշրջիկների ավելի մեծ քանակի ժամանմանը: Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, մշակույթի, և տնտեսության ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացման շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները