Ծիրան, իշխան, սպաս… ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը սիրում է հայկական խոհանոցը
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն սիրում է հայկական խոհանոցը: Այս մասին նախօրեին Երևանի թիվ 78-րդ դպրոցում աշակերտների հետ հանդիպման ժամանակ անկեղծացավ նա՝ պատասխանելով աշակերտներից մեկի հարցին:
«Սիրում եմ հայկական որոշ մթերքներ»,- ասաց դեսպանն ու սկսեց թվարկել դրանք՝ առաջինը նշելով ծիրանը. «Ֆրանսիայում այդքան համեղ ծիրան չես գտնի»:
Ա. Ռենոյին շատ է դուրս գալիս նաև չորամրգերը: Դեսպանը սիրում է ոչխարի մսից պատրաստված ուտելիքները, նաև Սևանա լճի իշխանաձուկը: «Հայկական սպասն է ինձ շատ դուրս գալիս»,- հատուկ ընդգծեց դեսպանը:
Ա. Ռենոն նաև նշեց, որ իրեն դուր է գալիս հայկական հյուընկալ սեղանները՝ հատկապես գույնզգույն մրգերով լի «ամանները»: