Նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 2.9 %-ով
ՀՀ տնտեսական ակտիվությունն այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել է 6.7%-ով, 2011-ի նոյեմբերի համեմատ աճել է 2.9%-ով, իսկ այս տարվա տարվա հունվար-հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.1%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հոկտեմբերի նկատմամբ նոյեմբերին ծառայությունների ծավալը նվազել է 5.4%-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նույնպես նվազել է 50.1%-ով:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ նոյեմբերին շինարարության ծավալն 26.1%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 7.5%-ով, առևտրաշրջանառությունը՝ 2%-ով, սպառողական գները՝ 1.4 %-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գները՝ 0.9%-ով նվազել են: Այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ, արտաքին առևտրաշրջանառության ծավալները նվազել են 6%-ով, ընդ որում` արտահանմանը՝ 5.8%-ով, իսկ ներմուծմանը` 6.1%-ով:
Նոյեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 118 հազար 408 դրամ կամ աճել է 0.1%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձը աճել է 1.3%-ով՝ կազմելով 94 հազ. 880 դրամ, իսկ մասնավոր հատվածում այն նվազել է 1.2%-ով` կազմելով 145 հազ. 601 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա