Հասարակություն 16:22 21/12/2012

«Ընկեր Լիլիթը կառատեի փայտով է ծեծում». Ով է ստում` երեխա՞ն, թե՞ գիշերօթիկի տնօրենը`քողարկելով բռնությունները

Հեղինակ` Լիա Խոջոյան

Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունը վերջին երկու օրերին լայն ճանաչում ձեռք բերեց, երբ պարզվեց, որ այս պատերի հետևում ոչ միայն փայտով ծեծում են երեխաներին, նվաստացնում նրանց և այլն, այլև երեխաների, այսպես կոչված, «խնամքն ու պաշտպանությունն» այստեղ իրականացվում է այնպես, որ երեխաները ազատ ելումուտ ունեն տարածքից: Իսկ որպես դրա հետևանք` 9-ամյա երեխան Կորեայի ձոր կոչվող ծայրամասային թաղամասից կարող է հասնել Երևանի կենտրոն ու պաշտպանություն փնտրել գետնանցումում տեղակայված խանութների վաճառողների մոտ: Եվ ինչպես պարզվեց` ոչ առաջին անգամ:

Ի դեպ, գիշերօթիկն այնքան խուլ տեղում է տեղակայաված (ինչն ավելի է ավելացնում տնօրինության պատասխանատվությունը երեխաների հսկողության նկատմամբ), որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում, որի ենթակայության տակ էլ նա գործում է, հաստատության մասին տեղեկատվություն տրամադրող բաժնում ոչ հեռախոսահամար կար նշված, ոչ էլ կապի այլ միջոց: Սակայն փոխարենը նշված էր այն հաշվեհամարը, որին բարերարներն ու անհատները կարող են գումար փոխանցել, որովհետև հաստատությունն ունի մի շարք խնդիրներ:

Սակայն վերադառնանք խնդրին. երկու օր առաջ www.aysor.am կայքի խմբագրությունն ահազանգ էր ստացել, որ Շրջանայինի գետնանցումում է գտնվում հիշյալ գիշերօթիկից փախած 9-ամյա Տիգրան Պապիկյանը: Վերջինս պապիկի խնամքի տակ է գտնվում, քանզի մայրը ազատազրկված է, ու սա առաջին դեպքը չի, որ նա փախուստի է դիմել հաստատությունից: Լրագրողի հետ զրույցում փոքրիկ Տիգրանը սկզբում դժվարությամբ, բայց այնուհետ գետնանցումի աշխատակիցների հորդորով պատմել է, որ իր նկատմամբ (և ոչ միայն իր` բոլոր երեխաների) բռնություն է կիրառվում, «ընկեր Լիլիթը կառատեի փայտով ծեծում է» և այլն, և հենց սրանով է բացատրել իր փախուստի հանգամանքը:

Նշենք, որ նյութի հետքերով երեխայի մոտ էր մեկնել նաև ՄԻՊ երեխաների իրավապաշտպան Աիդա Մուրադյանը: Վերջինս Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ երեխան այդ օրը երեկոյան տեղափոխվել է ՀՕՖ, սակայն ավելի ուշ քեռին, ով ի սկզբանե, կարծես, մտադրություն չուներ երեխային «տիրություն անելու», նրան վերցրել է ՀՕՖ-ից: Խնդիրը նրանում է, որ պապիկի համար երեխա խնամելը խնդիր է, քանի որ նա աշխատում է և մի քանի օր տանը չի կարող գտնվել, դե գիշերօթիկում էլ ահա այսպիսի խնդիրներ են ի հայտ գալիս:

Ա.Մուրադյանը հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակը գրություն է պատրաստել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որում իրազեկում է նախարարությանը առկա խնդրի վերաբերյալ: Ինչպես նաև նմանատիպ գրություն հասցեագրվելու է ոստիկանությանը, որովհետև երեխան, փաստացի, հանցագործության մասին հայտարարություն է տալիս` ասելով, որ իրեն պարբերաբար ծեծում են ու անգամ անուններ է հնչեցնում.

«Երկու գրությունն էլ այսօր կուղարկենք, որպեսզի խնդրով զբաղվեն»,- նշեց Ա.Մուրադյանը:

Իսկ ահա գիշերօթիկի տնօրեն Մարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում բացարձակապես հերքեց ծեծի մասին երեխայի հայտարարություններն ու այդ ամենը վերագրեց երեխայի` նախկին «թափառաշրջիկ կյանքը կարոտելու» դրսևորմանը.

«Երեխան ընդամենը ամիսուկես է, ինչ մեզ մոտ է, թաղապետարանի որոշումով եկել է, որպես թափառաշրջիկ երեխա: Նա հասցրել է մեկ անգամ էլ փախնել, այն ժամանակ էլ պապիկի միջոցով վերադարձրեցինք … կարոտից դրդված է փախնում»,- պատմեց նա:

Այն հարցին, թե ինչպե՞ս են թույլ տվել, որ նման հաստատությունից երեխան փախչի ու հասնի Երևանի կենտրոն, տնօրենն ասաց, որ «թույլ տալու-չտալու խնդիր չունեն», պարզապես աշխատողը` Լիլիթ Ղազարյանը իր լիազորություններն է խախտել, որի համար էլ արդեն նկատողություն է ստացել (տեսնես, որ Աստված մի արասցե երեխայի հետ մի բան պատահեր, այդ դեպքում ի՞նչ էր անելու տնօրենը): Խոսքը, հիշեցնենք, այն «ընկեր Լիլիթի» մասին է, ով, ըստ երեխայի, իրենց ծեծում է փայտով:

Տիկին Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ տարիքի է այդ ընկեր Լիլիթը և պարզեցինք, որ նա դեռևս շատ երիտասարդ է.

«27 տարեկան է, ամուսնացած չէ և երեխաներ չունի: Մանկավարժական համալսարանն ավարտած, համապատասխան կրթությունն ունի, դաստիարակ է աշխատում մեզ մոտ արդեն շուրջ 4 տարի»,- տեղեկացրեց նա ու ճշտող հարցին, թե դաստիարակից էլի բողոքներ եղել են հավաստիացրեց` ոչ-ոչ, նման խնդիր չի եղել: Եվ ինչպես և սպասելի էր հնչեցրեց գլխավորը.

«Ծեծի մասին խոսակցությունները ես բացարձակապես մերժում եմ, մեր հաստատությունում նման բան երբեք չի լինում»….

Ռեպլիկի կարգով. Մինչ մեր զրույցի շարունակությունը ներկայացնելը, որում տնօրենը շարունակում է պնդել, որ իրենց հաստատությունը` թիվ 1 գիշերօթիկում բռնություններ չեն լինում, ներկայացնենք ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության 2008-2009թթ-ին իրականացրած ուսումնասիրությունը նաև անչափահասների դաստիարակչական հսկողություն իրականացնող հաստատություններում: Ըստ այդմ կարդում ենք. «2009թ. ընթացքում անչափահասների դաստիարակչական հսկողություն իրականացնող հաստատություններում արձանագրվել է 4 դեպք…. Նաև` Երևանի թիվ 1 գիշերօթիկ դպրոց ՊՈԱԿ-ում »: Ստացվում է, որ տնօրենը ստո՞ւմ է

«Բռնություններ մեզ մոտ բացառված են, որ լինեն , և այդ օրն էլ չի եղել: Հակառակը` իր ձեռքով գեղեցիկ բացիկներ է պատրաստել ընկեր Լիլիթի համար, բարձր տրամադրություն է ունեցել… »,- ներկայացրեց տնօրենը:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է փախել ու նման վախվորած վիճակով ծվարել օտարների խանութում կամ ինչու առհասարակ երեխան պետք է նման ստեր հորինի, Մ.Հովհաննիսյանը դարձյալ արդարացումը գտավ երեխայի «թափառաշրջիկ» վարքը մեջբերելով. Ասել է թե` միայն երեխան է մեղավոր, իսկ իրենց հաստատությունը մեղավորության չափաբաժին չունի.

«Կարոտն է այդ վաճառողուհիների նկատմամբ… նա նախկինում նրանց հետ ծանոթ է եղել, ուղղակի ժամանակ առ ժամանակ կարոտում է ու այդպես բան է անում, դուրս է գալիս հաստատությունից… դրսում խաղալիս հեռացել է»:
Վերջում, պատասխանելով մեր այն դիտարկմանը, թե հասկանալի է` իր աշխատակիցն է ու նա չի ընդունի, որ ծեծ, բռնություն եղել է երեխայի նկատմամբ, Մ.Հովհաննիսյանն արձագանքեց, թե դա միայն իր պնդումը չէ, այլ տարբեր ուսումնասիրությունների.

«Բազմիցս ուսումնասիրված հաստատություն է այդ առումով, բոլորն էլ մտել են ու ուսումնասիրել են, որ մեզ մոտ բռնություն չկա… պարզապես, կրկնում եմ, երեխայի կարգավիճակն է, որ նա սովոր է թափառելուն»,- հավելեց թիվ 1 գիշերօթիկի տնօրենը: Ամեն դեպքում պետք է սպասենք ոստիկանության արձագանքին, քանի որ չի կարելի բացառել, որ հնարավոր է երեխան ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով ուղղակի հորինել է ծեծի մասին:

Մեր կողմից ավելացնենք, որ բոլորովին վերջերս հանրության դատին ներկայացվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խմբի կատարած այցելությունների հաշվետվությունը (2010-11թթ.), որի շրջանակում մասնագետները եղել էին հանրապետության 13 հաստատություններում` հատուկ դպրոցներում ու կրթահամալիրներում:
Հաշվետվությունը բացահայտել էր խայտառակ թերություններ ու նաև գրեթե առանց բացառության բոլոր հաստատություններում երեխաների նկատմամբ կիրառվող բռնության դեպքեր ի հայտ բերել: Այդ այցելությունները, ցավոք, միայն ԿԳՆ ենթակայության տակ գործող հաստատություններին էին վերաբերել, բայց ավելի քան համոզված ենք` գիշերօթիկներում էլ իրավիճակը շատ չի տարբերվում հատուկ դպրոցներից, իսկ երիտասարդ, բայց դաժանությամբ լցված «ընկեր լիլիթներն» ու նրանցից փախնող փոքրիկ տիգրանները, ցավոք, եզակի երևույթ չեն ….

Տեսանյութն` այստեղ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:28
Լքված Louis Vuitton պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Հանրապետություն» կուսակցությունը տեղավորվում է «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը, եթե բոյկոտեն թանկացող տրանսպորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք...
Աղբյուր` Panorama.am
09:12
Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Հունվարի 20-ին, ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ
Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների ցանկը համալրում է փոխնախարար Լենա Նանուշյանի որդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն....
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը տեղի կունենա շուտով
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը, որին, ըստ մեր...
Աղբյուր` Panorama.am
21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}