«Ընտրական օրենսգրքի դրույթներին խստորեն հետևելը կարող է ապահովել ընտրության թափանցիկությունը». Դիտորդներ
Հայաստանի ընտրական օրենսդրական բազան հիմնականում համապատասխանում է միջազգային ժողովրդավարական չափանիշներին: Ընտրական օրենսգիրքը, չնայած մի շարք դիտողությունների, բավականին լիարժեք նկարագրում է ընտրական բոլոր գործընթացները: Օրենսգրքի դրույթներին խստորեն հետևելը կարող է ապահովել ընտրության թափանցիկությունը: Նման եզրակացության է եկել Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) միջազգային դիտորդական պաշտոնական առաքելությունը, որը պետք է հետևի Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի ղեկավար, XV գումարման Քնեսեթի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերի ներկայացմամբ, առաքելություն իրականցվող առաջին խումբը Հայաստան կժամանի հունվարին: Խմբում ընդգրկված է լինելու 8 փորձագետ: Երկրորդ խումբն Հայաստանում կլինի փետրվարին, որը երկարաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնելու, իսկ կարճաժամկետ առաքելություն իրականացնող խումբը` փետրվարի 15-ին: Դիտորդական պաշտոնական առաքելությունը նոյեմբերի 27-ից սկսել է ՀՀ Օրենսդրության և ՀՀ Ընտրական օրենսգրքի ուսումնասիրությունը, նաև երկրում ու տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակը:
Առաքելությունը կոչ է անում ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խուսափել այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են լարավածություն առաջացնել և կասկածի տակ դնել ընտրությանների արդյունքները, իսկ իշխանական կառույցներին` ապահովել հավասարություն և ժամանակին պատժել նրանց, ովքեր կխախտեն օրենքը:
Դիտորդական առաքելությունը կարծում է, որ ընտրական գործընթացների բոլոր մասնակիցները դեռևս նախընտրական շրջանում պետք է հայտարարեն թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, արդար ընտրություններ անցկացնելու դեպքում ճանաչել արդյունքները:
Առաքելության ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ նախընտարական շրջանը, ընտրությունների օրը և արդյունքների ամփոփումը կանցկացվեն առանց իրավիճակի սրման` իրավական նորմերին համապատասխան, իսկ ընտրությունները կհամապատասխանեն ընդունված միջազգային չափանիշներին: