Ես «Բարգավաճ Հայաստան» կազմակերպության մասին մեկնաբանություն չեմ անում. Արամ Զավենիչ
Այսօր Կառավարության նիստերի դահլիճում «Հանրապետություն» կուսակցության համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Արամ Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե իր կարծիքով, ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեց: «Ես նման կազմակերպությունների մասին մեկնաբանություններ չեմ անում», պատասխանեց Արամ Սարգսյանը:
«Հանրապետություն» կուսակցության համագումարին այս պահին ներկա են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԱԿ-ից դուրս եկած Սոս Գիմիշյանը, ՀԺԿ-ից Գրիգոր Հարությունյանը, Աշոտ Մանուչարյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, ՀԱԿ անդամ Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, ՀԱԿ-ից դուրս եկած ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը, ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա