Օսկանյան-Զուրաբյան սրճարանային զրույցի գաղտնազերծման փաստով քրեական գործ է հարուցվել
Վարդան Օսկանյան-Լևոն Զուրաբյան սրճարանային առանձնազրույցի գաղտնազերծման փաստով Հատուկ Քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներով` «Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով»: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Նշենք, որ ըստ օրենքի, տվյալ արարքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով:
Երկու քաղաքական գործիչների` նախագահական ընտրություններին ընդառաջ պայմանավորվածությունների մասին զրույցը, որը տեղի էր ունեցել երևանյան «Ռիչ» սրճարանում մի քանի շաբաթ առաջ, տարածվել էր համացանցում «youtube»-ի միջոցով: Սակայն շատ արագ այն հանվել էր «youtube»-ից:
ՀՔԾ-ն ստացել է պատգամավորների դիմումը. Նախապատրաստվում են նյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները