Թուրքիան «Patriot» համակարգեր կստանա նաև Հոլանդիայից
Հոլանդիայի խորհրդարանի ստորին պալատը «այո» է ասել հակաօդային պաշտպանության «Patriot» զենիթահրթիռային համակարգը Թուրքիա ուղարկելուն: ՆԱՏՕ-ի շրջանակներում ռազմատեխնիկական աջակցության այդ ծրագրին կողմ են քվեարկել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերը:
Հոլանդիայի արտգործնախարար Ֆրանս Թիմմերմանսը շնորհակալություն է հայտնել օրենսդիրներին կառավարության որոշմանը հավանություն տալու համար և ընդգծել, որ «Patriot» համակարգերը Թուրքիա են ուղարկվելու թուրք ժողովրդին ու պետության սահմանների անվտանգությունն ապահովելու համար:
Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` նախատեսված է, որ 2013-ի հունվարի 2-րդ կեսին Թուրքիան կստանա 2 «Patriot» համակարգ: Հոլանդիան Թուրքիա է ուղարկելու նաև 360 հոգուց բաղկացած զինվորական անձնակազմ:
Հիշեցնենք, որ Գերմանիան ևս թուրքական զինուժին տրամադրելու է նման զենիթահրթիռային համակարգ 2013-ի հունվարին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում