Արամ Սարգսյանի համար ՀՀՇ-ն Դավիթ Շահնազարյանն է, Արարատ Զուրաբյանը
Մենք նպատակահարմար չենք համարել կուսակցության 6-րդ համագումարին հրավիրել «Հայոց Համազգային Շարժում» կուսակցությանը: Այդ մասին այսօր «Հանրապետություն» կուսակցության համագումարն սկսվելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նախագահ Արամ Սարգսյանը:
«Մեր համագումարն է և այդպես ենք նպատակահարմար գտել, կարծում եմ, որ իրենց էլ է այդպես հարմար: Ժամանակներն այդպիսին են»,-ասաց Արամ Զավենիչը` նշելով, որ ՀՀՇ-ից մարդիկ կան` Դավիթ Շահնազարյանն է, Արարատ Զուրաբյանը: «Մեր համար ՀՀՇ-ն դա է», -հավելեց Զավենիչը:
Նա տեղեկացրեց, որ իրենք հրավիրել են ոչ միայն ՀԱԿ անդամ մյուս կուսակցություններին, այլ ՀԱԿ-ից դուրս եկած մյուս ուժերին ու անհատներին: «Բոլոր դեպքում այն մարդիկ, ովքեր դուրս են եկել կուսակցությունից ուժեղ մարդիկ էին, գաղափարի մարդիկ են: Նրանց ես իմ ընկերներ եմ համարում և այսօր իրենց էլ եմ հրավիրել»,-ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերում Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, ինչին ի պատասխան Արամ Սարգսյանն ասաց, որ հարգանքով է վերաբերվում այդ հայտարարությանը: