Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն է նշանակվել Աննա Մնացականյանը
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն է նշանակվել Աննա Մնացականյանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին քոլեջից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի մրցույթին մասնակցել են Աննա Մնացականյանը, Դավիթ Դավթյանը և Արմեն Հարությունյանը: Մրցույթի արդյունքների համաձայն, անցել էին Աննա Մնացականյանն ու Արմեն Հարությունյանը: Որոշում պետք է կայացներ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Panorama.am-ի հետ զրույցում Աննա Մնացականյանն ասաց, որ ինքը շարունակելու է այն քայլերը, որոնք սկսել է իրականացնել արդեն երկու ամիս է, իսկ այժմ կիսամյակային քննություններ են, ձևավորվել է գեղարվեստական քննական հանձնաժողով: «Իմ նախաձեռնությամբ հանձնաժողովն ընտրում է յուրաքանչյուր կուրսից երեքական լավագույն աշխատանք: Ցուցահանդեսը կայանալու է փետրվարին»,- տեղեկացրեց նորանշանակ տնօրենը:
Նշենք, որ քոլեջի ուսանողների ու դասախոսների մի մասը չէր ցանկանում, որ տնօրեն նշանակվի Աննա Մնացականյանը, նրանք կազմակերպել էին բողոքի ակցիաներ, դիմել ԿԳ նախարարին` անաչառ որոշում կկայացնել:
Աննա Մնացականյանն ասաց, որ այդ խնդիրները երբեք չեն ազդել քոլեջի ներքին աշխատանքների վրա:
Նախորդող նորություններ`
«Թերլեմեզյան» նախաձեռնություն. Հուսով ենք, որ նախարարը կհարգի ՀՀ կառավարության որոշումը և օրենքները
Թերլեմեզյանի քոլեջի տնօրենի մրցույթն ավարտվել է. Դավիթ Դավթյանը «կտրվել» է բանավոր քննությունից
Թերլեմեզյանի քոլեջի դիմաց դասախոսներն ու ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել. սպասում են արդյունքներին
Աննա Մնացականյան. Ես իրավաբանորեն իրավասու եմ մասնակցել Թերլեմեզյանի քոլեջի տնօրենի մրցույթին
Դ. Դավթյանը ներկայացրել է Թերլեմեզյանի տնօրենի մրցույթին մասնակցելու հայտ, քանի որ «շատ բաներ կան, որ կարող է զգալ միայն նկարիչը
Ո՞վ և ի՞նչ է պետք Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին