ԵՊՀ-ում հաջորդ տարի նախատեսված է աշխատավարձերի 15-20%-ի չափով աճ
Հայաստանի Հանրապետության նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին: Այս մասին տեղեկացնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Նիստում քննարկվել և հավանության է արժանացել 2011/2012 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ համալսարանի ռեկտորի հաշվետվությունը: Խորհրդի անդամները հավանություն են տվել նաև 2010-2014թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2011/2012 ուստարում նախատեսված գործողությունների կատարման, ինչպես նաև համալսարանում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների կատարման վերաբերյալ բուհի ռեկտորի հաշվետվություններին: ԵՊՀ 2011/2012 ուսումնական տարվա գործունեությունը խորհրդի անդամների կողմից գնահատվել է բավարար:
Օրակարգի հարցերի շարքում լսելով նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հաշվետվությունը 2012 թվականի (հունվար-նոյեմբեր) եկամուտների և ծախսերի վերաբերյալ՝ խորհուրդը որոշել է հավանության արժանացնել այն և համալսարանի ընթացիկ տարվա եկամուտների ու ծախսերի հաշվետվության գնահատումը կատարել հաշվեքննության արդյունքների հիման վրա: Նիստում հաստատվել է ԵՊՀ 2013թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը:
ԵՊՀ մամուլի ծառայության հաղորդմամբ, նիստի ընթացքում ներկայացվել է ԵՊՀ 2012թ. եկամուտների և ծախսերի կատարողականը (11 ամիսների), որը կազմում է 7.660.183.000 դրամ: ԵՊՀ ռեկտորի ներկայացրած հաշվետվության համաձայն` տնտեսական ոլորտում իրականացվել են հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ: Այս տարվա ընթացքում ավարտվել են 7-րդ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Կենտրոնական և Կիևյյան փողոցի մասնաշենքերում, Քիմիայի և Կենսաբանության ֆակուլտետներում:
Արամ Սիմոնյանը ներկայացրել է նաև ԵՊՀ 2013 թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը, որը կազմում է 8.761.000.000 դրամ: Նա նշել է, որ 2013 թվականին ԵՊՀ ծախսերի և եկամուտների նախահաշվում նախատեսված է աշխատավարձերի 15-20%-ի չափով աճ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան