Սերխիո Բուսկետս. «3 միավորը լավագույն դեղը կլինի մեր մարզչի համար»
«Բարսելոնի» հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, ով Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպումից առաջ ակումբը ներկայացնում էր մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ իր թիմը միայն հաղթանակի է ձգտելու:
«Ի՞նչը կարող է լավագույն դեղը, լավագույն հաբը լինել մեր մարզչի համար: Իհարկե, 3 միավորը, որը մենք ամեն գնով պետք է վաստակենք Վալյադոլիդում: Հեշտ խաղ չի լինի. մեր մրցակիցը վերջերս իսկական ճակատամարտ տվեց «Ռեալին» և նույնիսկ կարող էր հաղթանակ տոնել: Ուստի թուլանալու ոչ մի հիմք չունենք: Մեզ ոչ ոք չի պատրաստվում հենց այնպես 3 միավոր նվիրել, իսկ մինչև առաջնության ավարտը դեռ շատ հանդիպումներ կան: Եվ յուրաքանչյուր ոչ-ոքի, էլ չեմ ասում` պարտություն, կարող է վճռորոշ լինել չեմպիոնի կոչման համար պայքարում: «Ռեալի» ներկայացուցիչներն ասում են, որ կորցրել են ոսկե մեդալներին տիրանալու հույսը: Բայց նրանք այդ կերպ միայն ուզում են խաբել մեզ»,- նշել է Բուսկետսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են