Մեկ շաբաթում բանկերի կողմից տրամադրվել է 46.9 մլն ԱՄՆ դոլարի վարկ
Դեկտեմբերի 17-21-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 104,784,392 ԱՄՆ դոլար 405.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 121,963,031 ԱՄՆ դոլար 406.8 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 19,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 404.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 7,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,828,273 EUR 533.63 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,538,779 EUR 536.91 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 17,200 EUR առք և վաճառք 537.50 դրամ մեկ EUR –ի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 832,312,502 ՌԴ ռուբլի 13.06 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 138,400,784 ՌԴ ռուբլի 13.26 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Դեկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 46.9 մլն ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա