Իսկոն` Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
Իսպանացի վունդերկինդ Իսկո Սուարեսն ստացել է «Golden Boy» մրցանակը, որը «Tuttosport»-ի նախաձեռնությամբ ամեն տարի շնորհվում է մայրցամաքի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին: «Մալագայի» կիսապաշտպանը ստացել է 137 ձայն` առաջ անցնելով «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավիից, ինչպես նաև «Ատլետիկոյի» դարպասապահ Թիբո Կուրտուայից:
«Golden Boy» մրցանակը լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին է հանձնվում 2003 թ.-ից: Տարբեր տարիներին այդ մրցանակին տիրացել են Ռաֆայել վան դեր Վարտը, Ուեյն Ռունին, Լիոնել Մեսսին, Մարիո Բալոտելլին: Անցած տարի այն բաժին հասավ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարիո Գետցեին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են