«National Geographic». Հայաստանը կարող է «կամրջի» դեր կատարել Իրան-ԱՄՆ աշխարհաքաղաքական պայքարում
Նախկին Խորհրդային միության պետությունների մեջ, Հայաստանն առավել լավ ձևավորված սփյուք ունի:
Գրում է «National Geographic» պարբերականը:
«Մի շարք հայտնի գիտական կազմակերպություններ և 20 պետությունները 1915-1923թթ թուրքերի կողմից ավելի քան մեկ միլիոն հայերի կոտորածը ճանաչել են որպես ցեղասպանություն: Ցեղասպանությունից հետո 11 միլիոն հայերը սփռվեցին աշխարհով մեկ, իսկ 3.7 միլիոնը ներկա պահին բնակվում են Հայաստանում: Նրանցից շատերը բնակություն են հաստատել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Լիբանանում, Սիրիայում և այլ վայրերում: Հայկական սփյուռքի ազդեցութունը ժողովրդագրական և տնտեսական առումով շատ ավելի լուրջ է, քանլ նախկին խորհրդային այլ պետություններինը»,-գրում է պարբերականը:
«Հայաստանը, ցամաքով շրջափակված պետությունը, առևտրական հարաբերությունների հարցում մեծ մասամբ հենվում է իր երկու հարևանների` Վրաստանի և Իրանի վրա: Պետությունը ամուր կապեր է պահպանում Իրանի հետ, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ: Հայաստանի զարգացման հետագիծը և հետևանքային կապը Իրան-ԱՄՆ աշխարհաքաղաքական պայքարում կարող են «կամրջի» դեր կատարել և այն արժանի է առավել մեծ ուշադրության: Համաշխարհային հանքային մրցավազքում, փոքրիկ, բայց ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հայ ժողովուրդը կարող են մեզ տրամադրել կարևոր դասեր` շրջակա միջավայրի և պրագմատիկ տնտեսական զարգացման կառուցողական առճակատման հարցում»,-գրում է «National Geographic»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները