«Օրինաց երկիր» կուսակցությունը սատարելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում ընթացող «Օրինակ երկիր» կուսակցության արտահերթ 11-րդ համագումարն ընդունեց հայտարարություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հաշվի առնելով 2013 թվականի փետրվարի նախագահական ընտրությունների նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական քաղաքական համակարգի, սոցիալական ու իրավական պետության կայացման, երկրի հանրային զարգացումն ապահովող քաղաքական, հասարակական, տնտեսական և օրենդրական մեխանիզմների ձևավորման ու բովանդակային բարեփոխումների իրականացման գործում, «Օրինաց երկիր» կուսակցության 11-րդ արտահերթ համագումարը հայտարարում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը 2013 թվականի փետրվարի 18-ին սատարելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ պատասխանատվություն ստանձնելով համագործակցելու երկրի հետագա կայուն զարգացման, պետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու, ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու գործում:
Աջակցելու է արդար, ազատ և թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացմանը:
Շարունակելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ հուսալի և վստահելի կառուցողական համագործակցությունը, նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները և արդյունավետ իրականացնել ՕԵԿ և ՀՀԿ նախընտրական ծրագրերի համադրությամբ գործունեության միասնական քաղաքականությունը,
գԳործադրելու է առավելագույն ջանքեր՝ երկրում ծառացած խնդիրները նախաձեռնողական և նորարարական մոտեցումներով աստիճանաբար , բայց հաստատուն գործառույթները և զորակցությունը ընդլայնելու, հասարակության սպասումներն արդարացնելու համարի: Ձեռնարկելու է ակտիվ և հետևողական քայլեր ՀՀ անվտանգության ապահովման, ԼՂ հիմնախնդրի հայանպաստ լուծման, հայրենիք-սփյուռք համագործակցության և կապերի ամրապնդման, ազգային համաձայնության, երկկողմ քաղաքական կայունության և զարգացման, միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հեղինակության և դերի բարձրացման ուղղությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում