«Եթե բոլորը…» չի հայտնվել «Օսկար» մրցանակաբաշխության կարճ ցուցակում
«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հրապարակել է «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգի համար կարճ ցուցակը, որում ընդգրկված է 9 ֆիլմ: Ցուցակից դուրս է մնացել Հայաստանի կողմից ներկայացված «Եթե բոլորը…» ֆիլմը: Կարճ ցուցակում չի հայտնվել նաև Ռուսաստանի կողմից ներկայացված Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը: Այս մասին տեղեկացանք մրցույթի պաշտոնական կայքից:
Ցուցակում հայտնվել են Ավստրիայի, Չիլիի, Կանադայի, Դանիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Ռումինիայի, Շվեյցարիայի կողմից ներկայացված հայտերը: Այս երկրներից միայն հինգն են անցնելու վերջին փուլ:
Նշենք, որ հայկական ֆիլմն ընդգրկվել էր երկար ցուցակում: Այս ցուցակում ընդհանուր առմամբ 71 ֆիլմ էր ընդգրկվել:
«Օսկար» մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 24-ին:
Նախորդող նորություններ` «Եթե բոլորը…» հայտնվել է «Օսկար» մրցանակաբաշխության երկար ցուցակում
«Եթե բոլորը…» ֆիլմը «մրցակից» չի ունեցել. Ամերիկյան կինոակադեմիան դեռ որոշում չի ընդունել
Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Եթե բոլորը» ֆիլմը հավակնում է «Օսկար» մրցանակի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում