Բագրատյանը կարող է դառնալ ազատական ուժերի թեկնածուն
«Գտնում եմ, որ սա շատ դրական ազդեցություն է ունենալու, որովհետև այդ դեպքում ազատական ուժերը, ի դեմս Հրանտ Բագրատյանի, կունենան իրենց թեկնածուն»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հնարավոր առաջադրմանը նախագահական ընտրություններում:
Հարցին՝ «Ազատ դեմոկրատները» թեկնածու առաջադրելո՞ւ են նախագահական ընտրություններում, ՀՀ նախկին արտգործնախարարը պատասխանել է. «Դեռ որոշված չէ»: