Սպորտ 13:10 22/12/2012

Վարդան Մինասյան. «Անցնող տարին արդյունքների առումով այնքան էլ հաջող չէր»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բացառիկ հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին` անդրադառնալով ժամանակակից ֆուտբոլում տեղի ունեցող փոփոխություններին, բացատրել է «հայկական» խաղաոճի առանձնահատկությունները և նշել այն մարզիչներին ու ֆուտբոլիստներին, ովքեր մեծ ազդեցություն են թողել իր վրա:

- Պարոն Մինասյան, նախ փորձենք ամփոփել 2012 թվականը: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն էր այն մեր ազգային հավաքականի և մեր ֆուտբոլի համար:
- Եթե փորձեմ հնարավորինս կարճ ձևակերպել, կասեմ, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անցնող տարին արդյունքների առումով այնքան էլ հաջող չէր մեզ համար, հատկապես եթե համեմատելու լինենք 2010-2011 թվականների հետ:

- Ըստ Ձեզ` ժամանակակից ֆուտբոլը շա՞տ է տարբերվում 90-ականների ֆուտբոլից, երբ դուք դեռևս ֆուտբոլիստ էիք:
- Իհարկե, շատ է տարբերվում, որովհետև այստեղ առկա է մարդկային գործոնը: Մարդը միշտ զարգանում է թե ֆիզիկապես, թե մտավոր առումով: Հենց այդ պատճառով հիմա պայքարն ավելի ուժային է, իսկ արագություններն էլ ավելի բարձր են:

- Կարծիք կա, որ ժամանակին ֆուտբոլը վառ անհատականությունների խաղ էր, փոխարենը հիմա մեծացել է մարզիչների դերը: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:
- Ինչ-որ չափով համամիտ եմ, որովհետև հիմա առաջին պլան են մղվել տակտիկական առաջադրանքները, սխեմաները, բայց, միևնույն է, որքան էլ դրանք կիրառես կամ ինչ-ինչ առաջադրանքներ տաս, կատարողը ֆուտբոլիստն է: Ընդհանրապես, ես հիմա սկսել եմ ուշադրություն դարձնել, թե զարգացման ինչ միտումներ կան ժամանակակից ֆուտբոլում, որովհետև հիմա բոլորն էլ սովորել են ֆուտբոլ խաղալ, ունեն որոշակի տակտիկական սխեմաներ, թիմային պաշտպանություն: Այստեղ կա շատ կարևոր 2 գործոն: Առաջինն անցումներն են պաշտպանությունից հարձակում և հակառակը: Այն թիմերը, որոնք հաջողությամբ են իրականացնում այդ անցումները, ավելի բարձր արդյունքների են հասնում: Իսկ ամենակարևորը ֆուտբոլիստի անհատական որակներն են, որովհետև հիմա բոլոր թիմերն էլ շատ խիտ և համախումբ են պաշտպանվում, ինչի արդյունքում ֆուտբոլիստի անհատական վարպետությունը մղվում է առաջնային պլան: Հենց այս գործոններն են, որ շատ են ազդում ֆուտբոլի վրա:

- Ժամանակակից ֆուտբոլում բուն խաղին նախորդում է մտավոր երկարատև աշխատանքը, մեծ դեր ունեն նաև ծրագրային, տեխնոլոգիական նոր լուծումները: Այդ ամեն ինչը կա՞ մեր ֆուտբոլում:
- Իհարկե կա, առանց դրա չի լինի, քանի որ վերլուծությունը շատ կարևոր գործոն է ֆուտբոլում: Նույնիսկ հաղթանակներից հետո պետք է վերլուծել, թե դու ինչի հաշվին հաղթեցիր: Ինչ վերաբերում է զուտ վիճակագրական կողմին, ֆեդերացիան ունի վերլուծական ծրագրեր, որոնք տրամադրվել են հավաքականին և որոնք մեզ շատ են օգնում:

- Ի՞նչ նոր միտումներ կան այսօր համաշխարհային և եվրոպական ֆուտբոլում: Ոորքանո՞վ են այդ միտումները մեզ վերաբերվում:
- Բավական հետաքրքիր հարց էր: Երբ մենք մասնակցում էինք ՊՐՈ արտոնագրի դասընթացներին, հետևեցինք Եվրոպայի առաջնության 6 հանդիպումների, որոնցից հետո պարտադիր վերլուծում էինք դրանք՝ համադրելով մեր տեսածն ու վիճակագրությունը: Հետաքրքիր միտում նկատեցինք, որ թիմերի մեծ մասը փորձում էր իշխող ֆուտբոլ խաղալ և ավելի շատ տիրել գնդակին: Դա հատկապես հետաքրքիր էր այն առումով, որ չնայած ժամանակակից ֆուտբոլում ամենակարևորն արդյունքն է, թիմերը փորձում էին ռիսկային ֆուտբոլ խաղալ: Այդ փոփոխությունը հատկապես վառ կերպով դրսևորվեց Իտալիայի հավաքականի օրինակով: Դրանից առաջ իտալացիները մշտապես խաղում էին պրագմատիկ ֆուտբոլ՝ օգտագործելով իրենց հանրահայտ «կատենաչոն», բայց կամ իրենց ներկայիս մարզչի, կամ ժամանակակից ֆուտբոլի թելադրանքով նրանք այս տարի խաղում էին շատ գրավիչ ֆուտբոլ: Նույնիսկ եզրափակչում՝ Իսպանիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ, նրանք չհրաժարվեցին իրենց մարտավարությունից և խաղում էին նույն կերպ:

- Իսկ կա՞ն մարզիչներ, որոնց աշխատանքային ոճն ու խաղային փիլիսոփայությունը ձեզ հոգեհարազատ են:
- Իհարկե կան: Նախ նշեմ, որ 2003 թվականից սկսած՝ ես աշխատել եմ շատ մարզիչների հետ՝ որպես օգնական: Նրանցից ամեն մեկը ինչ-որ նոր բան տվեց հայկական ֆուտբոլին: Ինձ շատ հոգեհարազատ էին Սամվել Դարբինյանի և Յան Պորտերֆիլդի մոտեցումները՝ թե ֆուտբոլային, թե մարդկային առումով: Իսկ եթե խոսենք ներկայիս մարզիչներից, ինձ դուր է գալիս Արսեն Վենգերի աշխատանքը:

- Ի՞նչն է ամենակարևորը մարզչի և ֆուտբոլիստի փոխհարաբերություններում:
- Ընդհանրապես, բոլոր ֆուտբոլիստները վառ անհատականություններ են, և նրանց հետ պետք է շփվես ինչպես հավասարը հավասարի հետ: Ես իմ աշխատանքում շատ եմ կարևորում թիմում տիրող մթնոլորտը: Մարզիչը պետք է կարողանա հասկանալ, թե ինչ է ուզում ֆուտբոլիստը, փորձի մտնել նրա վիճակի մեջ և ամեն ինչի հասնել բացատրելու միջոցով: Հավատացեք, որ այդպես ավելի հեշտ է:

- Շատ հաճախ դուք նշում եք, որ հավաքական հրավիրվելու համար ֆուտբոլիստը պետք է համապատասխանի 3 չափանիշների, որոնցից մեկն էլ հայրենասիրությունն է: Ո՞րն է հայրենասիրության Ձեր բնորոշումը:
- Ես երբեք չեմ հրաժարվում իմ կողմից սահմանված այդ 3 չափանիշներից, բայց դրանց մեջ առաջնայինը հենց հայրենասիրությունն է, որովհետև հիմա ֆուտբոլը ոչ թե պարզապես խաղ է, այլ մասնագիտություն և աշխատանք: Ֆուտբոլը դադարում է խաղ լինելուց, երբ դու արդեն պրոֆեսիոնալ պայմանագիր ես ստորագրում: Ինչպես գիտենք, ֆուտբոլիստի կարիերան շատ կարճ է՝ 10-15 տարի, և այդ ընթացքում նա պետք է կարողանա բավականաչափ վաստակել` հետագայում ապրելու համար: Հենց այդ պատճառով այստեղ առաջնային պլան է մղվում ֆինանսական կողմը: Իսկ եթե խոսում ենք հավաքականի մասին, ֆինանսների մասին խոսք անգամ լինել չի կարող: Այստեղ ֆուտբոլիստի համար խաղալու միակ մոտիվացիան պետք է լինի հայրենասիրությունը: Եթե ֆուտբոլիստը սիրում է իր երկիրը, նա հավաքական է գալիս մեծ ցանկությամբ և դաշտում անում է հնարավոր ամեն բան: Այս առումով մեր ներկայիս հավաքականում ամեն ինչ կարգին է:

- Կան ֆուտբոլային տարբեր ոճեր՝ գերմանական, բրիտանական, իտալական, բրազիլական, իսպանական: Իսկ, Ձեր կարծիքով, ո՞րն է հայկական ֆուտբոլի խաղաոճը, և ի՞նչ է փոխվել մեր խաղաոճում տարիների ընթացքում:
- Ճիշտն ասած՝ նույնիսկ հավաքականների մակարդակով հիմա գլոբալիզացիայի միտում է նկատվում: Օրինակ` Գերմանիայի հավաքականի խաղաոճը հիմա շատ ավելի գրավիչ և հարձակողական է դարձել, ինչը, հավանաբար, պայմանավորված է այլ ծագում ունեցող նոր ֆուտբոլիստների ի հայտ գալով, որոնցից ամեն մեկն ինչ-որ նոր բան է տալիս գերմանական ֆուտբոլին: Իսկ եթե խոսելու լինենք Հայաստանի հավաքականի մասին, ապա մեզ հոգեհարազատ է հենց այն ոճը, որով հիմա խաղում ենք, այսինքն՝ կարճ և միջին փոխանցումներով խաղը: Եթե փորձենք ցուցադրել այնպիսի ֆուտբոլ, ինչպիսին խաղում են սկանդինավյան երկրների թիմերը, հաջողություն չենք ունենա, քանի որ բնությունից օժտված չենք նման ֆուտբոլի համար անհրաժեշտ տվյալներով: Հենց այդ պատճառով, կարծում եմ, պետք է շարունակենք խաղալ հենց այս ոճով, որն ինչ-որ չափով մոտ է իսպանականին:

- Սլովակիայի հավաքականի հետ խաղում 3-րդ գոլից հետո Ձեր ցնծությունը վկայո՞ւմ է, որ դուք ուզում եք հավաքականի կատարմամբ տեսնել հենց այդպիսի ոճի ֆուտբոլ:
- Մեր թիմը, որոշ բացառություններով հանդերձ, գրեթե միշտ լավ ֆուտբոլ է խաղացել: Հավաքականը հիմա ունի հստակ խաղաոճ, ինչը շատ կարևոր է: Հետևաբար, չեմ կարող ասել, որ այդ պահը բացառություն էր: Հավաքականն ունեցել է նաև այլ լավ խաղեր:

- Իսկ կարո՞ղ եք նշել ձեր գլխավորությամբ հավաքականի խփած ամենագեղեցիկ և ամենակարևոր գոլերը:
- Կոմբինացիոն առումով հավաքականի ամենագեղեցիկ գոլն Անդորրայի հավաքականի հետ երևանյան խաղում խփած 2-րդ գոլն էր: Ինձ շատ դուր եկավ նաև արդեն ձեր կողմից հիշատակված 3-րդ գոլը Սլովակիայի հավաքականի հետ խաղում: Գրեթե նույն ոճի էր նաև Հենրիխ Մխիթարյանի գոլը Լիտվայի հավաքականի դարպասը: Իսկ ամենակարևորը Հենրիխ Մխիթարյանի 2-րդ գոլն էր Սլովակիայի ընտրանու հետ արտագնա խաղում: Հենց այդ գոլը բեկումնային եղավ և օգնեց մեղ հաղթանակ տոնել:

- Եթե Ձեզ հնարավորություն տրվեր կազմել աշխարհի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը, ովքե՞ր կլինեին նրա կազմում:
- Շատ դժվար է հանպատրաստից պատասխանել այդ հարցին: Ես կցանկանայի նշել այն ֆուտբոլիստներին, որոնց խաղն անձամբ եմ տեսել, քանի որ 80-ական թվականներից առաջ հանդես եկած ֆուտբոլիստների խաղերը չեմ տեսել և միայն կարդացել եմ նրանց մասին: Դարպասապահը, հավանաբար, կլիներ Ռինատ Դասաևը: Եթե փորձեմ խառը կարգով նշել, հարձակվողներից իմ վրա մեծ տպավորություն է թողել Օլեգ Բլոխինի խաղը: Հարձակողական ոճի խաղացողներից չեմ կարող չնշել Զիդանին, Ռաուլին, Ֆիգուին, Ստոիչկովին: Պետք է նշել նաև Խորեն Հովհաննիսյանին, ով շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստ էր, և եթե այն ժամանակ լինեին ներկայիս հնարավորությունները, անպայման կխաղար եվրոպական բարձրակարգ ակումբում: Նշում եմ հիմնականում հարձակողական ոճի ֆուտբոլիստների, որովհետև այդ ոճը հոգեհարազատ է ինձ: Եթե խոսենք պաշտպանների մասին, միգուցե շատերի համար զարմանալի լինի, բայց ինձ շատ էր դուր գալիս Ալեքսանդր Չիվաձեի խաղը: Շատերին կարելի է նշել, ուղղակի դժվար է միանգամից կողմնորոշվել, քանի որ լավ ֆուտբոլիստներ շատ են եղել:

- Իսկ կարո՞ղ եք նշել 3 լավագույն ֆուտբոլիստներին, ում կողքին խաղացել եք:
- Կարող եմ նշել Սարգիս Հովսեփյանին, որովհետև նա ինձ համար միշտ էլ եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի չափանիշ: Բնականաբար, լավագույններից է Խորեն Հովհաննիսյանը, որովհետև հասցրել եմ խաղալ նրա կողքին ՀՄԸՄ-ում, և նրա ազդեցությունը շատ մեծ է եղել իմ վրա: Եվ կարող եմ ասել, որ, չնայած իր երիտասարդ տարիքին, մեծ տպավորություն է թողել Էդգար Մանուչարյանը, ում հետ ես նույնպես հասցրեցի խաղալ մոտ մեկ տարի: Նա ուներ այնպիսի որակներ, որ կարողացավ այդքան երիտասարդ տարիքում տեղափոխվել «Այաքս»:

- Կա՞ ինչ-որ բան, որ չեք հասցրել 2012-ի ընթացքում, բայց կցանկանայիք հասցնել 2013-ին:
- Ընդհանրապես` իմ սկզբունքների մեջ չի մտնում զղջալ արածների կամ չարածների, ճիշտ կամ սխալ քայլերի համար: Բնականաբար, վերլուծում եմ ամեն ինչ, բայց չեմ կենտրոնանում դրանց վրա, քանի որ, եթե չես կարող ինչ-որ բան փոխել, կենտրոնանալու իմաստ չկա: Այնուամենայնիվ, կցանկանայի, որ 2013 թվականն ավելի լավ դասավորվեր հավաքականի համար, քան 2012-ը:

- Ձեր մաղթանքը մեր ֆուտբոլասերներին` գալիք տոների առթիվ:
- Առաջին հերթին` խաղաղություն եմ մաղթում մեր ժողովրդին՝ հատկապես հաշվի առնելով վերջին շրջանի իրադարձություններն աշխարհում և այն հանգամանքը, որ շատ հարցեր դեռևս կարգավորված չեն նաև մեր երկրի համար: Բնականաբար, մեր ազգին մաղթում եմ առողջություն: Շատ կարևոր է լինել ֆիզիկապես և հոգեպես առողջ: Եվ երրորդը, ինչ կցանկանայի մաղթել մեր ժողովրդին, բարեկեցությունն է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}