Լևոն Զուրաբյանը չէր էլ նկատել Փաշինյանի բացակայությունը
Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը չի նկատել, որ ՀԱԿ մեկ այլ անդամ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ Հայոց Համազգային շարժում կուսակցության 17-րդ համագումարին: «Դա ինձ համար նորություն է, ինքը չկա՞», -պատասխանելով մեր հարցին նկատեց Զուրաբյանը:
Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀՇ համագումարին Նիկոլ Փաշինյանը բացակայում է: Ներկա չէր նաև ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Հրավիրվածներից ներկա էին ՀՅԴ անդամներ Արծվիկ Մինասյանը և Արսեն Համբարձումյանը, «Ժառանգություն» կուսակացությունից Արմեն Մարտիրոսյանը: Իսկ «Բարգավաճ Հայաստանից» որևէ մեկը ենրկա չէր: Նկատենք, որ ավելի վաղ Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ իրենց կուսակցության համագումարին հրավիրված են խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներ: