Սասուն Միքայելյանը վատառողջ էր, դրա համար էլ չէր գնացել ՀՀՇ համագումարին
«Վատառողջ էի, չեմ գնացել», -այսօր «Ազատություն» կուսակցության համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արցախյան ազատամարտի հերոս Սասուն Միքայելյանը: Հարցին, թե ինչո՞ւ չառաջադրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, Միքայելյանը պատասխանեց. «Հարցրեք Լևոն Տեր-Պետրոսյանին»:
Հնարվո՞ր է Սասուն Միքայելյանը պաշտպանի Հրանտ Բագրատյանին հարցին, Միքայելյանը պատասխանեց. «Կյանքը ցույց կտա»:
Այսօր «Ազատություն» կուսակցության համագումարին հրավիրվել և ներկա են ՀԱԿ անդամ կուսակցություններից ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Ժողովրավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը: Ներկա է նաև հրապարակախոս Մարինե Պետրոսյանը:
ՀՀՇ համագումարին ներկա չէին Սասուն Միքայելյանը և Նիկոլ Փաշինյանը: