«Թուրան». Սումգայիթի քաղաքապետը իր «ամպլուայի» մեջ է` 51 մետրանոց տորթ` Ալիևի ծննդյան առիթով
Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևն այսօր, Սումգայիթ քաղաքում նշում է իր ծննդյան 51-ր տարեդարձը: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, Սումգայիթում նախագահին սպասվում է ավանդական տորթը, որը պատրաստվել է Սումգայիթի քաղաքապետ Էլդար Ազիզովի նախաձեռնությամբ: Իհլամ Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ «Հանրային տորթ» թխելու ավանդույթը, ներկայիս քաղաքապետը դեռ մի քանի տարի առաջ է սահմանել:
Առաջին տորթը ունեցել է 47 մետր երկարություն, և ամեն տարի այն մեկ մետրով վերաճել է` համապատասխան Ադրբեջանի նախագահի տարիքին: Այս տարի տորթի երկարությունը հասել է 51 մետրի:
«Թուրան» -ի թղթակցի փոխանցմամբ, ոստիկանությունը երկրի նախագահի ժամանման առիթով շրջափակել է փողոցները: