Հարցազրույցներ 15:45 24/12/2012

Դ. Ջամալյան. 2012թ.ին ամրապնդեցինք մեր պաշտպանական, հակառակորդի ագրեսիան զսպելու և համաժեք պատասխան տալու ներուժը

 Անցնող 2012 թ ՀՀ զինված ուժերի զարգացման, բանակաշինության ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:

-Պրն. Ջամալյան, ինչպիսի՞ն էր անցնող 2012թ ՀՀ զինված ուժերի զարգացման, բանակաշինության համար, ի՞նչպիսի՞ ձեռքբերումներ ունեցանք:
-Առաջին և հիմնական ձեռբերում այն է, որ 2012թ մենք ամրապնդեցինք մեր պաշտպանական, հակառակորդի ագրեսիան զսպելու և համաժեք պատասխան տալու ներուժը: Այս տեսանկյունից անհրաժեշտ է շեշտել այն հանգամանքը, որ զինված ուժերի համակարգում ավարտին հասցվեց այն ստորաբաժանումների ձևավորումը, որոնք պետք է անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունները տեղափոխեն հակառակորդի տարածք և հարկադրեն թշնամուն խաղաղության հենց իր տարածքում: Այն բանում որ վերոհրշյալ ստերաբաժանումները ի զորու են կատարել վերոհիշյալ առաջադրանքը, մենք համոզվեցինք մոտ երկու ամիս առաջ Տիգրանակերտ (Աղդամ) զորավարժարանում տեղի ունեցած մարտավարական զորավարժությունների ժամանակ:

Իմ խորին համոզմամբ` հիմնական դրույթն այն է, որ այո, կա բանակ, որը հնարավոր ագրեսիայի դեպքում չի սահմանափակվի սեփական տարածքում պասիվ պաշտպանական գորողություններով: Այս տեսանկյունից խիստ կարևոր էր ՀՀ զինված ուժերի այս միավորների վերջնական ձևավորումը: Սրանք բրիգադներ են որը, անհրաժեշտության դեպքում հնարավոր է միավորել մեծ հարձակվողական միավումների մեջ և իրականացնել լուրջ մարտական խնդիրներ:

Այս մասին ՀՀԿ համագումարում նշեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առ այն, որ մեր բանակը չի սահմանափակվելու պասիվ և հյուծիչ պաշտպանական գործողություններով:

Խիստ կարևոր է սպառազինությամբ ՀՀ զինված ուժերը համալրելու գործընթացը: Ընթացիկ տարում բավարար քանակությամբ ձեռք է բերվել ժանակակից հրետանային, հակատանկային, հակաօդային պաշտպանության ոլորտին վերաբերող տեխնիկա, զրահատեխնիկա: Այստեղ հատուկ ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ այս ամբողջը ձեռք է բերվել մատչելի գներով: Սա շատ կարևոր և, միևնույն ժամանակ, ձեռքբերում է, այն տեսանկյունից, որ ՀԱՊԿ համակարգում համագործակցությունը շարունակում է ընթանալ խիստ ինտենսիվ և խոստումնալից տեմպերով: Դրան զուգընթաց առկա է նաև հայ-ռուսական շատ արդյունավետ երկկողմ համագործակցությունը: Սույն փաստը հատկապես կարևորվում է նաև ադրբեջանական քարոզչամեքենային համարժեք պատասխան տալու տեսանկյունից: Թշնամին անընդհատ թմբկահարում է իր 3 մլրդ 700 մլիոն դոլարի հասնող ռազմական բյուջեի մասին, սակայն ամենաէական այն է, որ ունենալով այդպիսի ռազմական բյուջե, ծախսելով այդքան գումար, իրենք այդպես էլ չեն կարողացել լուծել իրենց գլխավոր խնդիրը` չեն կարողացել հասել ռազմական գերազանցության: Եվ դրա հիմնական խոնընդոտներից մեկն անկասկած ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական համագործակցության շրջանակներում առկա իրավական բազան է: Այն հայկական կողմին թույլ է տվել շատ մատչելի գնով ձեռք բերել նորագույն ռազմական տեխնիկան և չեզոքացնել հակառակորդի` այդ չափի ռազմական բյուջեյից բխող պոտենցյալ սպառնալիքը: Տեսանելի հեռանկարում ևս Ադրբեջանը չի կարողանա հասնել ռազմական գերազանցության, որովհետև վերոհիշյալ քաղաքականությունը կրում է շարունակական բնույթ:

Եթե խոսում ենք ՀՀ զինված ուժերի մարտունակության ամրապնման մասին, ապա խիստ կարևոր է նաև ստորաբաժումներում կարգապահության ամրապնդման խնդիրը: Այս տեսանկյունից խիստ կարևոր է ՀՀ զինված ուժերի ղեկավարության կողմից գործադրված ջանքերը: Անցյալ տարի տեղի ունեցած զորահանդեսից հետո ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հանդես եկավ ցուցումներով, որոնց հիմնական մեխը այն իրավիճակների նկարագրության էր, որոնք և կարող էին հանգեցնել արտակարգի իրավիճակի ստեղծմանը: Ցուցումներում նկարաված էին արտակարգ իրավիճակների կանխանգելման և դրանից դուրս գալու անհրաժեշտ քայլեր ու ելքերը: Այս ցուցումները հատուկ բրոշուրի տեսքով տարածվեցին ԶՈՒ-ում: Այս ամենի արդյունքում մենք այս տարի ունենք արտակարգ պատահարների նվազման միտում: Դա հնարավոր դարձավ նաև շնոհիվ այն բանի, որ այս կոնկերտ և գործնական ցուցումներն իրագործվեցին:

ՀՀԿ-ը 14-րդ համագումարում իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն անդրադարձ կատարեց ՀՀ զինված ուժերին, բանակի արջև ծառացած խնդիրներին և դրանց լուծման ճանապարհներին: Ձեր կարիքով բանակաշինության բնագավառում որոնք էին երկրի ղեկավարի ելույթում արված կարևորագույն շեշտադրումները:

ՀՀ նախագահի, երկրի առաջին դեմքի առաջնահերթ մասնագիտական որակներից մեկը պետք է լինի, պաշտպանության, բանակի խնդիրների խորքային տիրապետումն ու գիտակցումը, բանակը, իբրև արժեք, ընդունելը:
Այս տեսանկյունից մեր նախագահը, ով անցել է Արցախյան գոյամարտի բովով և ղեկավարել է ՀՀ զինված ուժերը, շատ լավ պատկերացնում է առկա խնդիրները և բանակի որպես արժեքի դիրքոշման կրողն է: Աներկբա է, որ ՀՀ-ն կենսունակ պետության լինելու համար պետք է ունենա մարտունակ բանակ: Իր հերթին, մարտունակ բանակ ունենալու համար մենք պետք է հստակ մատնանշենք և ձգտենք լուծենք այն թիրախային հինախնդիրները, որոնք այսօր ծառացած են ՀՀ Զինված ուժերի առջև:

Այս տեսանկյունից խիստ օրինաչափ է, որ կարգապահության, սպայի կերպարի, արհեսավարժության խնդիրները գտնվում են երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում: ՀՀ նախագահի ելույթում սահմանվեցին չափանիշներ, որոնք նաև ունեն ուղենիշային նշանակություն: Դրանք, իմ կարծիքով, ուղորդելու են պաշտպանական գերատեսչության աշխատանքը առաջիկա տարիներին: Իհարկե այս ուղղությամբ աշխատանքներ արվել և արվում են: Ես հատուկ կցանկանայի նշել վաշտի հրմանանատարների օղակի կայացմանն ուղղված աշխատանքները: Մենք արդեն կայացրել են գունդ և գումարտակ օղակները: Հիմա հերթը հասել է վաշտ օղակի կայացմանը: Այս խնդրի առկայությունը ունի բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ: Մենք 21-ամյա բանակաշինությանը ընթացքում չէինք կարող ձևավորել լիարժեք սպայական կորպուս: Սակայն կարգապահության ամրապնդումը շարունական պրոցես է: Բնական է, որ ամեն տարի պետք է անփոփվեն աշխատանքները և առաջ քաշվեն նոր խնդիրներ: ՀՀ նախագահը առաջ է քաշել նոր խնդիրներ, չափանիշներ, որոնք պետք է բավարավեն: ՀՀ նախագահի արված շաշտադրումները չափանիշ էին, որոնց պետք է ձգտել:

ՀՀ քաղաքացու, հայ մարդու, առավել ևս հայ զինվորի կյանքն անգնահատելի արժեք է: Պրն. Ջամալյան, ներկայումս ի՞նչ է արվում և ի՞նչ պետք է արվի հայ զինվորի հատկապես սահմանին կագնած զինվորի սոցիալ-կենցաղային պայմաների բարելավման, նրա անվտանգության պահպանման համար:

Սա ևս շարունակական գործընթաց է, բայց եթե մենք բավարարվենք ձեռք բերված հաջողություններով համակարգը շատ արագ կլճանա: Իսկ լճացման դեպքում արտակարգ պատահարները անխուսափելի կլինեն: Լճացումը բերում է զգոնության թուլացման: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է նոր խնդիրներին նպատակների սահմանում: Այս տեսանկյունից կարելի է բերել շատ ցայտուն օրինակ: Այս տարվա առաջին կիսամյակում նկատվում է թշնամու դիվերսիոն խմբերի ակտիվություն: Որպես կանոն այս դիվերսիոն խմբերի ակտիվությունը թշնամուն շոշափելի արդյունքներ չէր բերում: Թշնամին շատ մեծ կորուստներ էր կրում: Սակայն մենք նույնպես ունենում էինք շատ ցավալի կորուստներ: Հայ զինվորի մարտական հերթապահության գործընթնացը առավել անվտանգ դարձնելու նպատակով արվեցին շատ հստակ հետևություններ և քայլեր: Արդեն սկսած այս տարվա հունիս և հուլիս ամիսներից պետական սահմանի ողջ երկայքով իրականացվեցին հակադիվեսիոն պաշտպանության համակարգի ստեղծման աշխատանքներ: Ցանկացած հենակետ կահավորվեց լրացուցիչ ինժիներական ամրություններով, հատուկ միջոցներով որոնց առկայության դեպքում անհնար էր աննկատ մետենալ հենակետին: Ամիսներ առաջ ԼՂ ՊԲ նախարար Մովսես Հակոբյանը մի շատ հետաքրքիր թիվ հրապարակեց. այս տարվա ընթացքում միայն Արցախի ՊԲ դիրքերում կանխվել է թշնամու 7 դիվերսիա: Իհարկե դիվերսիաները կանխվել են նաև այս համակարգի ներդրումից առաջ, սակայն դրանից հետո թշնամին ուղղակի տապալվել է իր դիվերիսոն գործողություններում:

Գրեթե օր չկա, որ ՀՀ զինված ուժերում մի նոր օբյեկտ չհանձնվի շահագործման: Սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղությամբ նախատեսված աշխատանքերը հետևողականորեն իրականացվում են: Եվ շատ կարևոր է, որ այդ աշխատանքները տեսանելի լինեն հասարակության համար: Ամեն մի ձեռքբերում պետք է ժամանակին լուսաբանվի և մատուցվի հասարակությանը:

-Իսկ ի՞նչ պետք է արվի բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման ուղղությամբ:
-Սա մի որորտ է, որում առկա է վերացական դատողությանների մեջ ընկնելու վտանգ: Եվ դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ֆիքսել այս ոլորտում ձեռք բերված հաջողությունները: Ես շատ հաճախ եմ լինում առաջին գծում տեղակայված ստորաբաժանումներում և կարող եմ ընդգծել հետևյալ հանգամանքը:

Սահմանին տիրող իրավիճակի փոքր-ինչ լուրջ ապակայունացման դեպքում, լինի դա դիվերսիոն խմբի ներթափանցման փորձ թե թշնամու դիպուկահարների ակտիվացում, Արցախի ՊԲ նախարար հաշված րոպեներ հետո հայտնվում է այդ հենակետում և տեղում վերահսկում է ստեղծված իրավիճակը: Այս հանգամանքի բարոյահոգեբանական ազդեցությունը դժվար է թերագնահատել: Առաջին գծում կանգնած զինվորը պարզորոշ տեսնում է, որ եթե հանկարծ մի բան տեղի ունենա, իր բանակի հրամանատարը կկանգնի իր կողքին: Եվ նաև սրա շնորհիվ մեր բանակի բարոյահոգեբանական ոգին պահվում է բարձր մարկարդակի վրա: Ստեղծվում է առողջ մթնոլորտ:

Ես շատ անգամ հպարտորեն նշում եմ, որ մենք մեր բանակաշինության գործում կայացրել ենք գունդ և գումարտակ հրամատարական օղակները: Ինչով է դա դրսևորվում: Իրավիճակի ապակայունացման դեպքում, ինչպես և պաշտպանության նախարարը, գնդի հրամատարն և իր տեղակալները, գումարտակի հրամանատարը և իր տեղակալները անձամբ հայտնվում են մարտական դիրքերում: Իհարկե, առաջին հարվածը իր վրա է վերցնում հենակետում կանգնած զինվորը: Սակայն հաշված րոպեներ անց հրամանատարը կանգնում է զինվորի կողքին: Զինվորը և հրամանտարը միասին մարտչում են, ինչը ևս ստեղծում է մի յուրահատուկ բարոյահոգեբանական մթնոլորտ:

Եթե միայն համատենք, թե քանի անգամ է ընթացիկ տարում Ադրբեջանի ՊՆ նախարար Սաֆար Աբիևը այցելել առաջին գիծ, և քանի անդամ Մովսես Հակոբյան ու Սեյրան Օհանյանը, ապա կարծում եմ բարոյահոգեբանական մթնոլորտի վերաբերյալ երկու բանակների համեմատության արդյունքները պարզ կլինեն:

Խիստ կարևոր է այն հանգամանքը, որ մեր երկու նախարարների աշխատանքային օրակարգի կարևորագույն մաս է կազմում առաջին գիծ այցելությունները:
Անգամ իրավիճակի համամատաբար կայունության դեպքում մարտական հերթապահության իրականացնող ստորաբաժանումներում ամեն օր ձևավորվում են օպերատիվ խմբեր, որոնք, օրվա մեջ մի քանի անգամ, հատկապես գիշերային ժամերին, շրջում են հենակետերով: Սա մի կողմից խիստ կարևոր է վերահսկելիության տեսանկյունից, իսկ մյուս կողմից` զինվորի մոտ վստահության է ստեղծում, որ հրամատարը ամեն պահի իր կողքին է:

Խիստ կարևոր է թշնամու ցանկացած գործողության պատժի անխուսափելության խնդիրը: Թշնամին պետք է կրի անհամաչափ կորուստներ, որպեսզի գիտակցի հնարավոր ագրեսիայի աղետալի հետևանքները: Սակայն մուս կողմից` սա նաև զորքի բարոյահոգեբանական մթնորոտը բարձրացնող գործոն է: Զինվորը գիտակցում է, որ պաշտպանված է, և թշնամու ցանկացած գործողության պատասխանը չի ուշանա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:55
Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագետների համաժողովում անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու դրանում ՌԴ դերակատարությանը։ Radar.am-ի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Վրաստանում յուրաքանչյուր 5-րդ քաղաքացի նպաստառու է
Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Վրաստանում կենսապահովման նպաստ ստացողների թիվը...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 6-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:16
Թուրքիան ու Իրանը կորոշեն թե մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները, բա հայերն ու՞ր են․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Ամեն առիթի խաղաղության համար կենաց ասող, բայց դրա համար ոչինչ չանող՝...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արայիկ Հարությունյան, մի Ամանօրյա գրառումով երջանկացրու մեզ ու ասա, թե որտեղի՞ց եք հայտնաբերել գողոնը. Հայկ Դեմոյան
Ցեղասպանության թոնգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Յամաաաան Գողացված գրքերն են հաստատ գտել, ամաչելով ու...
Աղբյուր` Panorama.am
17:58
Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքի մերձակայքում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Երկրաշարժ է գրանցվել Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ «Սույն թվականի հունվարի 06-ին`...
Աղբյուր` Panorama.am
17:45
Վանաձորի կենտրոնական փողոցում հնչել են կրшկոցներ
Հուվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
17:23
Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը.Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռից հայտնում են, որ Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցվել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով «Հունվարի 6-ին...
Աղբյուր` Panorama.am
17:01
Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխավորման նպատակով ստորագրված Բուդապեշտի հուշագրի հեղինակները պետք է բանտարկվեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք ժամ տևողությամբ հարցազրույց է տվել ամերիկացի ամենացիտվող բլոգերներից մեկին՝ Լեքս Ֆրիդմանին, որի...
Աղբյուր` Panorama.am
16:23
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իրանն ու Թուրքիան կբանակցեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
Վրաստանի ՆԳՆ-ն (ՆԳՆ) հետաքննում է բարձրլեռնային Մեստիայում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա զինված...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}