«Երեխեն Հադրութ չի հասել». Ինչո՞ւ է մահացել նորակոչիկը
Դեկտեմբերի 21-ին ԼՂՀ պաշտպանության բանակ զորակոչված նորակոչիկ Նորայր Սահակյանի մահը հարազատների համար խորհրդավոր է: Դեկտեմբերի 21-ին նրանք Նորայրին ճանապարհել են բանակ, մի քանի օր անց Նորայրը հոսպիտալից զանգել է իրենց ու ասել ջերմություն ունի, այնուհետև երեկ, դեկտեմբերի 23-ին զանգում են Նորայրի հորեղբորը և գուժում, որ 18-ամյա երեխան մահացել է:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Նորայրի հարազատներն ասացին, որ տղան բռնցքամարտիկ էր ու առողջության հետ կապված որևէ դժգոհություն չի ունեցել, հետևաբար այժմ նրանք տարօրինակ են համարում երեխայի մահը: Մեր զրուցակիցներն ասացին, որ Երևանից Նորայրին տեղափոխել են «Խոջալուի չաստ, հետո պետք է տանեին Հադրութ: Բայց մենք գիտենք, որ երեխեն Հադրութ չի հասել»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ զորահավաքակայանից զորամաս տեղափոխելու ճանապարհին վատացել և հոսպիտալում հանկարծամահ է եղել զորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանը: Նաև տեղեկացրել էին, որ «հարուցված է քրեական գործ, հանգմանքները պարզվում են»: ՊՆ քննչական ծառայությունից ասացին, որ չեն կարող ասել, թե մասնավորապես ինչ հոդվածով է քրեական գործը հարուցվել:
«Մենք զանգում ենք պաշտպանության նախարարություն, մեզ ասում են հետաքննություն է կատարվում, թե ինչու է մահացել, ոչ մի լուր չեն հայտնում», -ասացին հարազատները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա