Վաչե Գաբրիելյան. Ճգնաժամի երկրորդ ալիքը հնարավոր է, սակայն քիչ հավանական
«Մենք հաղթահարել ենք ֆինանսատնտեսական ճգնաժամը, բայց ոչ ճգնաժամի հետևանքները»: Այս մասին այսօր կայացած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Խոսելով տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի մասին, նախարարը նշեց, որ ճգնաժամի երկրորդ ալիքը հնարավոր է, սակայն քիչ հավանական: «Ամենայն հավանականությանբ երկրորդ ալիքը չի լինի, սակայն դրա հավանականությունը երբեք պետք չէ բացառել»,- ասաց նա:
Նրա խոսքերով՝ նոր ճգնաժամի ալիքի պատճառ կարող է հանդիսանալ ԵՄ պարտքային ճգնաժամը, ու դրա հետ կապված քաղաքական ու տնտեսական որոշ գործընթացներ: