Մահմուդ Ահմադինեժադի խորհրդականն այսօր կրկին բանտ կվերադառնա
ԻԻՀ նախագահի՝ լրատվամիջոցների հարցերով խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեքրն այսօր կրկին բանտ կվերադառնա:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թեհրանի դատախազ Ջաաֆար Դոուլաթաբադին:
Այն հարցին, թե արդյոք կերկարաձգվի Ջավանֆեքրի արձակուրդը, Թեհրանի դատախազը պատասխանել է, որ նա այսօր կվերադառնա բանտ:
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 27-ին Իրանի նախագահի՝ լրատվամիջոցների հարցերով խորհրդական, «ԻՌՆԱ» լրատվական գործակալության գործադիր տնօրեն՝ Ալի Աքբար Ջավանֆեքրը, ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին վիրավորելու, իսլամական սկզբունքների դեմ նյութեր հրապարակելու մեղադրանքով Իրանի հեղափոխական դատարանի կայացրած վճռի համաձայն ձերբակալվել էր:
Հավելենք, որ վերջերս Իրանի գլխավոր դատախազը, անդրադառնալով նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խորհրդականի ձերբակալման փաստին, նշել էր. «Բոլոր մեղադրյալների նկատմամբ օրենքը պետք է կիրառվի առանց խտրականության: Եթե մի օրը օրենքը սկսվի կիրառվել միայն թույլերի նկատմամբ, ապա երկրում կտիրի կատարյալ անարդարություն»:
Բացի այդ, Իրանի դատական իշխանությունները Մ.Ահմադինեժադին մերժել էին այցելել Էվին բանտ, որտեղ բանտարկված է նաև իր՝ լրատվամիջոցների հարցերով խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեքրը: Ի պատասխան այդ քայլի՝ նախագահ Ահմադինեժադը պնդել էր, որ Սահմանադրությունը դատական իշխանությանը օրենքով չի լիազորում, որպեսզի վերջինս որոշի նախագահի պարտականությունների կատարման նպատակահարմարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին