Իսկանդարյան. Հանրապետականների համար իրական մրցակից չեմ տեսնում
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բոլոր հիմնական քաղաքական ուժերը ներկայացված են ԱԺ-ում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում քաղաքականությունը փողոցից տեղափոխվեց խորհրդարան»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին, ապա բանախոսի կարծիքով, փողոցային ակտիվությունը լինելու է, սակայն քաղաքական հիմնական իրադարձությունները ծավալվել են ԶԼՄ-ների էջերում և խորհրդարանում:
Իսկանդարյանն անդրադարձավ նաև ԲՀԿ առաջնորդի չառաջադրմանը, նկատեց, որ այն փոփոխություններ մտցրեց քաղաքական ներկապնակում:
«Ես կարծում եմ, որ նախագահական ընտրությունները կանխորոշված են, հանրապետականների համար իրական մրցակիցներ չեմ տեսնում և չեմ կարծում, որ մեկ ամսվա ընթացքում կձևավորվի իրական մրցակից թեկնածու»,-ասում է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ երկրի ղեկավարի ընտրությունները նշանակված են 2013-ի փետրվարի 18-ին: Թեկնածուների առաջադրման գործընթացն սկսվելու է դեկտեմբերի 25-ից և կավարտվի հունվարի 4-ին: Հունվարի 4-14-ը կկատարվի թեկնածուների գրանցումը, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ից և կշարունակվի մինչև փետրվարի 16-ը:
Նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրություն հայտնել են գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազդարար» գիտամշակութային ամսագրի վերահիմնադիր. պատմաբան-մանկավարժ Մարտիկ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում