Մշակույթ 11:05 24/12/2012

Կամո Նիգարյան… Դիզայնից մինչև դիալեկտիկ արվեստ

Կամո Նիգարյան… Հայաստանի ժամանակակից արվեստի նշանավոր հիմնադիրներից մեկը… Իրական մտավորական արվեստագետ… Նրա ստեղծագործությունները ուշ խորհրդահայ շրջանի արվեստի առավել ցցուն օրինակներից է… Նրա արվեստը պատկանում է վերլուծական մոդեռնիզիմ հոսքին… Այսպես են ներկայացնում արվեստագետները, արվեստաբանները նկարիչ, դիզայներ Կամո Նիգարյանին ու նրա արվեստը:

Դեկտեմբերի 23-ին նկարչի մահվան առաջին տարելիցն էր: Նա շատ ասելք ուներ, բայց նրա` արդեն իսկ ստեղծած արվեստի գործերի մասին էլ շատ ասելիք կա ու շատերը նույնիսկ անհայտ են ինչպես հենց արվեստի մարդկանց, այնպես էլ հասարակությանը:

Դեկտեմբերի 11-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է «Նախակերպեր» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նկարչի աշխատանքներ, որոնք նորություն էին շատերի համար: Ցուցահանդեսի համադրող, Սիդնեյի համալսարանի դոկտորանտ, արվեստաբան Վիգեն Գալստյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Կամո Նիգարյանի արվեստը բազմաշերտ է ու հնարավոր չէր միաժամանակ ներկայացնել բոլոր աշխատանքները: Նախատեսվում է կազմակերպել ևս մի քանի ցուցահանդեսներ` նրա արվեստի մասին ընդհանուր պատկերացում տալու համար: «Նրա արվեստը միանգամից ներկայացնելը չափազանց բարդ է: Ավելի տրամաբանական է այն ներկայացնել առանձին, առանձին»,- ասաց նա:

Վ. Գալստյանը դժվարացավ բնորոշել Կամոյի արվեստը մեկ բառով. «Կամոյի արվեստը պատկանում է վերլուծական մոդեռնիզիմի հոսքերին: Իրականում պոսմոդեռնիստ չէր, այսինքն չէր մերժում գեղանկարչությունը: Իր արվեստում փորձը միաձուլում էր տարբեր հակասություններով»:
Կամո Նիգարյանի արվեստը դիալեկտիկ արվեստ է, արվեստ, որը, ըստ Վ. Գալստյանի, անընդհատ երկխոսության մեջ է, վերլուծական արվեստ է, ինչը շատ արժեքավոր է դարձնում նրա գործերը արվեստի պատմության համար, քանի որ հայկական արվեստում դիալեկտիկ, քննադատական-վերլուծական արվեստ քիչ է հանդիպում: Միաժամանակ նրա արվեստը բազմակողմանի է այն առումով, որ չունի կոնկրետ դիմագիծ ոճական կամ նյութական առումով: Կամոյի արվեստն անընդհատ շրջադարձ է ապրել. նա ազատորեն կարողացել է մի ոճից մյուսն անցնել:

Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը Կամո Նիգարյանի արվեստը շատ բարձր է գնահատում և համարում է նրան Հայաստանի ժամանակակից արվեստի նշանավոր հիմնադիրներից մեկը, որի արվեստի իրական նշանակությունը դեռևս բացահայտված չէ, այն իր ողջ բազմազանության մեջ դեռևս լիովին ուսումնասիրված չէ: «Կամո Նիգարյանի ստեղծագործություններն ընդգրկում է ժամանակակից վիզուալ արվեստի տարբեր ոլորտներ՝ գրաֆիկա, լուսանկար, գեղանկար, դիզայն, պաստառ, և նա հաճախ սինթեզում էր այդ ձևերը՝ ձգտելով ընդլայնել կերպարվեստի ավանդական շրջանակները: Նրա ստեղծագործական միտքն անսահման է, նրա արվեստի զգացական և ինտելեկտուալ խորությունները անդունդ են, և այսօրինակ արվեստագետը չէր կարող սահմանափակվել արվեստի սովորական չափումներով»,- ասում է արվեստաբանը:

Նկարչուհի Մարի Ադամյանն էլ կարծում է, որ իր տեսած հայ վերացական արվեստի ներկայացուցիչներից Կամո Նիգարյանը ամենագրագետ, խորը, շատ բազմակողմանի և, ինչը շատ կարևոր է՝ իրական մտավորական արվեստագետն էր...

Արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը բավականին հանգամանալից ներկայացրեց Կամո Նիգարյանին, նրա անցած ստեղծագործական ուղին. «Կամո Նիգարյանի ստեղծագործությունը ուշ խորհրդահայ շրջանի արվեստի առավել ցցուն օրինակներից է: Նա մեկն էր այն արվեստագետներից, ովքեր ստեղծագործում էին՝ զանցելով սոցռեալիստական նորմատիվ գեղագիտության կանոնները: Այդ արվեստագետները, ստեղծագործելու համար հակադրության մեջ էին, ֆիզիկապես գոյատևելու կարիք ունեին. լինել խորհրդային համակարգից դուրս՝ նշանակում էր անմասն մնալ ոչ միայն համակարգի ընձեռած բարքիներից, այլև կյանքի և կենցաղի նվազագույն պայմաններից: Ուստի այդ արվեստագետները փնտրում և գտնում էին լուսանցքներ, գաղափարախոսական ապարատի վերահսկողությունից դուրս գտնվող աշխատանքային ու սոցիալական խոռոչներ։ Հաճախ նրանք աշխատում էին թատրոններում, իբրև բեմի դեկորներ պատրաստող, նկարիչ բանվորներ (ինչպես Վարդան Թովմասյանը կամ Քիքին՝ Պետօպերայում), կամ տեղավորվում էին թանգարաններում (ինչպես Մարտին Պետրոսյանը)՝ որտեղ նույնպես ձևավորման աշխատանքների որոշակի ծավալներ էին լինում, իսկ եթե ոչ՝ թանգարանի գիշերային պահակի գործ հաստատ կգտնեին (ինչպես Հաջյան Արմենը՝ նախ Երևանի պատմության, այնուհետև նաև Ժամանակակից արվեստի թանգարաններում)։ Առավել հաջողակները կարող էին ներթափանցել ամսագրեր ու թերթեր՝ աշխատելով իբրև գրաֆիկ դիզայներներ և դառնալով նույնիսկ գեղարվեստական խմբագիր (Վիգեն Թադևոսյան, Գրիգոր Խաչատրյան՝ «Գարուն» ամսագրում):
Կամոն ինչ որ առումով ևս ուներ այդպիսի դիրքավորում: Կրթությամբ լինելով դիզայներ, նա հնարավորություն ուներ իր ապրուստը ինչ որ չափով վաստակել դիզայներական աշխատանքի միջոցով։ Իսկ սա ստեղծում էր կերպարվեստով զբաղվելու հնարավորություն: Սակայն դիզայնը և կերպարվեստը Նիգարյանի կյանքում կապակցված էին ոչ միայն սոցիալական, այլև հոգեբանական, գեղագիտական ու կոնցեպտուալ առումներով։ Դիզայնը արդիության դարաշրջանի արվեստի ունիվերսալիստական ուտոպիաները կրողն էր։ Այստեղ էր, որ իրագործվում էր գեղեցիկը և օգտակարը համադրելու քսաներորդ դարի առաջին կեսի արվեստի սոցիալական երազանքը։ Լինելով այդպիսին՝ մոդեռնիստական դիզայնի մտասևեռումը նույնն էր, ինչը որ բնորոշ էր նույն ժամանակաշրջանի ճարտարապետությանը՝ խստաշունչ, կառուցիկություն և գործառնականություն: Իր դիզայներական աշխատանքների մեջ Կամոն էլ հետամուտ էր այդ որակների և հատկանիշների: Սա թերևս լավագույնս է բացատրում, թե ինչու էր նա իր արվեստում ձգտում ունենալ հակառակը։ Նկարչությունը ասես արվեստագետի ազատության տեղն էր, արտահայտչական ժեստի՝ դուրս բերելու և հոդավորելու համար այն ամենը, ինչը ոչ միայն կառուցիկ ու ձևակերպված չէ, այլև հաճախ նաև գիտակցված չէ և ամորֆ, գոյի այն նախաձևերից, որոնց կարելի է հասու դառնալ սոսկ ներթափանցման ու ներըմբռնումի ճանապարհով։ Սակայն Կամոյի ստեղծագործական ուղին նույնիսկ, եթե անցնում էլ էր իռացիոնալի տարածքով, այդ ճանապարհը աչքի էր ընկնում նպատակին հասնելու ռացիոնալությամբ: Գրաֆֆիտից դեպի վերացական արվեստ, օդում հառնեցրած ժեստից մինչև նկարի ներքին տարածության համակարգված կառուցում, այդ ռացիոնալությամբ արվեստագետը իր ինքնիշխանությունն էր հոդավորում՝ դիմագրավելու համար խորհրդային ամբողջատիրական մամլիչի ճնշումը»։

Նշենք, որ Նիգարյանն ընդամենը երեք անհատական ցուցահանդես է ունեցել. առաջինը 17 տարեկանում Պուշկինի անվան դպրոցում, որտեղ որ սովորում էր, այնուհետև` 2001թ. Հայաստանի նկարիչների միությունում, 2010-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում:

Ինչո՞ւ է Կամո Նիգարյանի արվեստը քիչ ցուցադրվել: Վ. Գալստյանը պատասխանելով այս հարցին, մի քանի պատճառ նշեց. «Քանի որ նրա արվեստը քննադատական-վերլուծական էր, քննադատորեն էր մոտենում հայկական մշակույթին, այդ կարգի արվեստը ոչ պետք էր Սովետական միությանը, ոչ Հայաստանի: Նա չէր անդրադառնում կոնկրետ երևույթի, այլ մանրամասներից զերծ մնալով` ներկայացնում էր իրականությունն իր ընկալմամբ, նրա արվեստը սոցիալական ուղղվածություն չուներ»: Բացի այդ, արվեստաբանի խոսքով, Կամոն, լինելով բծախնդիր նկարիչ, կարող էր որոշում կայացնել չցուցադրվել, քանի որ այդ ցուցասրահը իր «ուզածին չէր համապատասխանում», կամ` ուղղակի չէին հրավիրում:

Բայց, պարզվում է, Կամո Նիգարյանի արվեստը մեծ պահանջարկ ունի: Ժամանակակից արվեստի թանգարանից մեզ տեղեկացրեցին, որ ցուցադրությունը շատերին է հետաքրքրել ու ցուցասրահը միշտ լի է այցելուներով: Նշենք, որ ցուցադրությունը փակվելու է վաղը:




Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}