Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ «զուտ քաղաքականության» տեսակետից

ՀՀՇ 17-րդ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի որոշ հատվածներ աչքի ընկան նրանով, որ դրանցում խոսվում էր, այսպես կոչված, «զուտ քաղաքականության» մասին, իսկ Հայաստանում տեղի ունեցող որոշ գործընթացներ մեկնաբանվում էին այդ նույն «զուտ քաղաքականության» տեսանկյունից:

Իսկ ի՞նչ է «զուտ քաղաքականությունը»:

Դա նախ և առաջ՝ միասնական ինքնակազմակերպումն է: Բայց այստեղ կա նրբություն. եթե տնտեսության մեջ էական է «շահավետ-ոչ շահավետ» սխեման, արվեստում՝ «գեղեցիկ-տգեղ», գիտության մեջ՝ «ճշմարիտ-կեղծ», ապա քաղաքական գործունեության մեջ առաջնային է «յուրային-թշնամի» համակարգը: Այլ կերպ ասած, քաղաքականապես ինքնակազմակերպվում են յուրայիններն՝ ընդհանուր թշնամու դեմ: Եվ այստեղ, ինչպես նշվել է ելույթում, այլևս էական չեն իրարից տարբերվող գաղափարախոսություններն ու արժեքները, քանի որ նույնիսկ երբեմնի թշնամիները կարող են (և հանուն գոյատևման՝ նաև պարտավոր են) միանալ՝ ընդդեմ ավելի մեծ, հզոր և բոլորի համար ընդհանուր թշնամու: Ելույթում նման ինքնակազմակերպման օրինակ է բերվում երկրորդ համաշխարհայինում ընդդեմ ֆաշիզմի երբեմնի հակառակորդ պետությունների միավորումը: Թեպետ նույն տրամաբանությամբ սա կարելի է համարել կոչ՝ հանուն ընդհանուր թշնամու Հայաստանում բոլոր շահագրգիռ ուժերի միավորման համար, նույնիսկ եթե վերջիններս ունեն տարբեր գաղափարախոսություններ և արժեհամակարգեր, քանի որ զուտ քաղաքականությունը խիստ պրագմատիկ գործունեություն է ենթադրում:

Իսկ ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը վերաբերում Հայաստանի հենց ներքին կյանքին: Քանի որ նա ելույթում հատուկ նշում է, որ Ռուսաստանն ու Եվրոպան չեն կարող դիտվել որպես թշնամի, այսինքն, սա նշանակում է, որ այն միասնական ինքնակազմակերպումը, որն ինքն ի նկատի ունի, Ռուսաստանի և Եվրոպայի, ինչպես նաև առհասարակ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող «թշնամու» դեմ չէ: Հետևաբար, խոսքը գնում է ներքին կյանքում «յուրային-թշնամի» քաղաքական համակարգ կառուցելու կոչի մասին:

Բայց սա դեռ ամենը չէ. զուտ քաղաքական նման նախագիծը պետք է ունենա ղեկավար: Չմոռանանք, որ խոսքը ոչ թե բանակցությունների, «ատկատների» կամ «առուծախի» քաղաքականության, այլ՝ զուտ քաղաքականության մասին է: Դրան է անդրադառձել հայտնի փիլիսոփա և սոցիոլոգ Մաքս Վեբերը դեռևս 1919 թվականին արված մի զեկույցում, որը վերնագրված էր «Քաղաքականությունը որպես մասնագիտություն»: Դրանում հեղինակը տվել է սահմանում, որից օգտվում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը. «Քաղաքականությունն ինքնուրույն ղեկավարությամբ իրականացվող գործունեությունն է»: Սրան էր նվիրված ելույթի վերջին հատվածը, որտեղ խոսվում էր այն մասին, որ Արևմուտքը չի կարող այլ երկրներում զրոյից կայացնել առաջնորդներ և նրանց նախագահ դարձնել: Այդ առաջնորդները (ելույթում որպես օրինակ են բերվում Մ.Սահակաշվիլին և Յու. Տիմոշենկոն) կայանում են ինքնուրույն, իսկ հետո Արևմուտքը նրանց միայն օգնում է ձեռք բերել իշխանություն:

Սրանով Լևոն Տեր-Պետրոսյանն ակնարկում է, որ Հայաստանում նույնպես հասունացել է այն պահը, երբ Արևմուտքը կարող է ընտրել այստեղ ինքնուրույն քաղաքականություն իրականացնող առաջնորդին և նրան օգնել ձեռք բերել իշխանություն: Հատկապես որ ելույթի առաջին հատվածում նշվել է, որ ինքնուրույն քաղաքականություն իրականացնող այս սուբյեկտի կողմից կառուցվող «յուրային-թշնամի» սխեմայում թշնամու դերում Արևմուտքը չէ, այլ ներքին ինչ-որ ուժ:

Առավել հակիրճ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը կարելի է պատկերացնել որպես կոչ հայաստանյան քաղաքական բոլոր այն ուժերին, ովքեր կարող են միասին գալ համաձայնության ընդհանուր թշնամու կերպարի վերաբերյալ: Այդ գործում պետք է որոշ ժամանակով մի կողմ դնել կուսակցական գաղափարախոսությունն ու արժեքները, ինչպես նաև սկզբունքները, որովհետև խոսքը, լայն իմաստով, քաղաքական համակարգի երկբևեռ՝ իշխանություն-ընդդիմություն լինել-չլինելու մասին է: Եթե քաղաքական ուժերը չեն գալիս միասնական համաձայնության առ այն, թե ով է իրենց ընդհանուր թշնամին քաղաքական դաշտում, ապա նախագահական ընտրություններից հետո նրանք դադարում են լինել քաղաքական ուժ: Միաժամանակ ելույթը նաև կոչ էր Ռուսաստանին և Արևմուտքին այն ուղերձով, որ Հայաստանում կա ինքնուրույն քաղաքականություն իրականացնող ուժ, որը չի դիտում Ռուսաստանն ու Արևմուտքը որպես հայ ժողովրդի և հայոց պետության թշնամի, և դեռ հակառակը՝ ակնկալում է արտաքին ուժերի աջակցությունը իշխանություն ձեռք բերելու հարցում: Եվ դրա համար տալիս է նաև ժամանակ:

Մովսես Դեմիրճյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}