Մհեր Սեդրակյանն անկեղծորեն ափսոսում է
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր ափսոսանքն է հայտնում Ազգային ժողովում լրագրողի հետ կապված միջադեպի վերաբերյալ:
«Ափսոսում եմ մի քանի օր առաջ Ազգային ժողովում իմ և Ա1 պլյուս հեռուստաընկերության լրագրողի միջև տեղի ունեցածի համար: Այո՛, հարգարժան լրագրողին հաջողվեց ինձ նյարդայնացնել, հետո ամենը խնամքով մոնտաժելով՝ աղավաղել իրողությունը: Բայց դա երևի այլևս կարևոր էլ չէ: Սա թերևս հենց այն դեպքն է, երբ և՛ լրագրողը, և՛ պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն. մեկը՝ լրագրողական էթիկան խախտելու, մյուսը՝ պատգամավորական: Ես անկեղծորեն իմ ափսոսանքն եմ հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար»,- ասված է հայտարարության մեջ: