Իմ և Լևոն Տեր-Պետրոսյանի հարաբերություններում ոչ մի բան չի փոխվել. Հրանտ Բագրատյան
«Իմ և Լևոն Տեր-Պետրոսյանի հարաբերություններում ոչ մի բան չի փոխվել և կարծում եմ` չի էլ փոխվի», -այսօր «Ազատություն» կուսակցության համագումարում իր ունեցած ելույթում հայտարարեց ՀԱԿ անդամությունը սառեցրած Հրանտ Բագրատյանը, որին կուսակցականներն առաջադրեցին 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում:
Նա ասաց, որ այնպես է անելու, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհները չխաչվեն, և ինքն առաջադրվել է միավորելու լիբերալ ուժերին:
«Ես այլ մարդ չեմ տեսնում, ով կարող է դա անել: Ամբիցիաներ չունեմ և պաշտոնի էլ չեմ ձգտում»,-ասաց Հրանտ Բագրատյանը` մատնանշելով այն ուժերի ներկայացուցիչներին, որոնց հրավիրել են և որոնք ներկա էին համագումարին:
Նա թվարկեց նաև չհրավիրված քաղաքական ուժերին. «Թող ինձ ներեն «Ժառանգությունը», Դաշնակցությունը, «Օրինաց երկիր»-ը, բայց ես նպատակահարմար գտա հրավիրելու ՀԱԿ-ի մեջ մտնող կամ համագործակցող ուժերի ներկայացուցիչներին»:
Այսօր «Ազատություն» կուսակցության համագումարին հրավիրվել և ներկա են ՀԱԿ անդամ կուսակցություններից ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Ժողովրավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը: Ներկա էր նաև հրապարակախոս Մարինե Պետրոսյանը:
Հրանտ Բագրատյանն իր առաջադրման մասին ՀԱԿ-ին տեղեկացրել է դեռևս 3 ամիս առաջ
Սասուն Միքայելյանը վատառողջ էր, դրա համար էլ չէր գնացել ՀՀՇ համագումարին