Իրանի ԱԳ փոխնախարարը այսօր երեկոյան կժամանի Երևան
Իրանի ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին այսօր երեկոյան կժամանի Երևան:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ ԱԳ նախարարի՝ Ասիայի և Օվկիանիայի հարցերով փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին Երևան կատարելիք երկօրյա այցի շրջանակներում կմասնակցի Իրանի և Հայաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների հարցերով կոմիտեի նիստին:
Ըստ իրանական աղբյուրի՝ Իրանի փոխարտգործնախարարը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: