Բրիտանացի խորհրդարանականները հրաժարվել են ադրբեջանցի գործընկերների հետ նստել միևնույն սեղանի շուրջ
Ֆրանսիայում Եվրոպայի Խորհրդի կոմիտեների և բյուրոների ժողովի ժամանակ` մի քանի օր առաջ, Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակության հետ անսպասելի դեպք է տեղի ունեցել: ԵԽ-ի աղբյուրներից «Ազադլիգ»-ին թափանցած տեղեկության մեջ նշվում է, որ սուրճի ժամին Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովն ու պատվիրակության անդամ Էլխան Սուլեյմանովը ցանկացել են իրենց սուրճը խմել բրիտանացի պատգամավորների սեղանի շուրջ: Սակայն բրիտանացի խորհրդարանականներն անսպասելիորեն հեռացել են Սեյիդովի և Սուլեյմանովի մոտից:
Դիտորդները դա կապել են այն բանի հետ, որ բրիտանացի պատգամավորները չեն ցանկացել խայտառակել իրենց անունները: Ըստ այդ տեղեկության` մյուս եվրոպացի խորհրդարանականները նույնպես խուսափում են Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակության հետ շփումից` իրենց վարկանիշը չգցելու համար:
«Ազադլիգ»-ին թափանցած տեղեկության մեջ նշվում է նաև, որ Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակությունն իր հետ ԵԽ է տարել գորգ, գինի և այլ թանկարժեք նվերներ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան