Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի
«Չորրորդ ինքնիշխանությունը» հարցազրույց է արել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ի պատասխան թերթի հարցի, թե արդյոք չի՞ առաջադրվելու, նա նշել է. «Ոչ, քանի որ ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերևս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է:
Հետևաբար ասպարեզ պետք է իջնեն ինձանից ավելի երիտասարդները:
Թերթի այն դիտարկմանը, թե շատերի կողմից այս հիմնավորումը կարող է ընկալվել որպես պատրվակ, նշել է. «Տարիքը պատրվակ չէ, այլ օբյեկտիվ իրականություն է: Իսկ ավելի լուրջ` նախորդ նախագահական ընտրություններից առաջ` 2007թ. նոյեմբերի 16-ի իմ ելույթում, ես պաշտոնապես հայտարարել էի, որ «ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից` ձեզ հնարավորություն տալով ազատ և օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները