Ապարանում, Արագածում, Գորիսում մերկասառույց է
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ հանրապետության որոշ շրջաններում տեղացած ձյան պատճառով Ապարանի, Արագածի, Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին