Եվս վեց թեկնածու
«Հայկական ժամանակ»-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը հայտնել է, որ միայն երեկվա ընթացքում վեց անձ վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք է ստացել:
Սույն տեղեկանքը, որ անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, երեկ ստացել են ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը, «Ռադիո Հայի» տնօրեն Անդրեաս Ղուկասյանը (ճարտարապետ Անահիտ Թարխանյանի ամուսինը), ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը և Մհեր Հայրապետյանը: Վերջինս, ինչպես պարզել է թերթը, ֆիզիկոս է, և դեռ անորոշ է, հայտնի չէ, թե ինչու է մտադիր նախագահի թեկնածու առաջադրվել:
Ավելի վաղ թերթը տեղեկացրել էր, որ անցյալ շաբաթ էլ ՀՀ-ում բնակվելու և ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին փաստաթուղթ էին ստացել էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը և բժիշկ Զարուհի Հարությունյանը: Այսօրվանից սկսվում է ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը: Առաջադրման վերջնաժամկետը 2013թ-ի հունվարի 4-ն է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան