«Միկա ցեմենտը» հավանաբար կվաճառվի
«Ժողովուրդը» գրել է. «Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի շուրջ կրքերը գնալով թեժանում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` գործարանն ունի նաև անասնապահական ֆերմա, և այս օրերին տնօրինությունը վաճառքի է հանելու կովերին: Տեղեկություն կա, որ Հրազդանի «Միկա ցեմենտի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ցանկանում է վաճառել նաև ողջ գործարանը: Լուրը ճշտելու նպատակով թերթը դիմել է գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանին, ով ասել է. «Գործարանի վաճառքի հետ կապված` Ձեզ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դա իմ գործը չէ: Իսկ ինչ վերաբերում է կովերի վաճառքին, ապա նման բան չկա»: Օգտվելով առիթից` թերթը տնօրենից հետաքրքրվել է, թե ինչու մի քանի տասնյակ աշխատակիցների ազատեց աշխատանքից: «Ես ոչ ոքի աշխատանքից չեմ հեռացրել, այլ իրենց հետ մեր պայմանագիրն ավարտվել է, ընդամենը այդանը»,- նշել է նա: