Շոկոլադային հարաբերություններ վարչապետի ու Ռոզա Ծառուկյանի միջև
«Ժողովուրդը» տեղեկացել է, որ ուրբաթ օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, առանձնազրույց է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ըստ պաշտոնական տեղեկության` կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ (325 կանանց մասնակցությամբ), որը վարել է Տիգրան Սարգսյանը: Իսկ թե ինչ են զրուցել վարչապետն ու Ռոզա Ծառուկյանը Տ. Սարգսյանի աշխատասենյակում, թերթին չի հաջողվել պարզել: ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանն ասել է, թե բացի պաշտոնական տեղեկությունից, իրենք ավելացնելու ոչինչ չունեն: «Այսպիսով` Հայաստանի սաստիկ այլընտրանքային ուժի ղեկավարի մայրը գործող իշխանության հետ «շոկոլադե» հարաբերություններ է պահպանում»,- գրում է թերթը: