Պարգևատրում քաղաքապետարանում. «2012թ-ը կրթական ձեռքբերումների առումով հաջողության տարի էր»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների և Երևանի քաղաքպետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ աղբյուրի`շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին արդյունավետ աշխատանքի ու համագործակցության համար։
«2012թ-ը հաջողության տարի էր հատկապես կրթական ձեռքբերումների առումով: Մեր երեխաները ձեր բարեխիղճ և անձնվեր աշխատանքի շնորհիվ բարձր պահեցին Երևանի պատիվը միջազգային ամենատարբեր հեղինակավոր մրցույթներում ու օլիմպիադաներում, ինչի համար շնորհակալ ենք թե՛ նրանց և թե՛ ձեզ՝ սիրելի ուսուցիչներ: Ուզում եմ նաև ընդգծել, որ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ այս տարի վերջնական լուծում ստացավ ոլորտում առկա ամենակարևոր խնդիրներից մեկը՝ մայրաքաղաքի կրթական հաստատությունների ջեռուցման հարցը։ Մենք այսուհետ ևս անելու ենք ամեն հնարավորը, որ հատկապես կրթության ոլորտում ձեռքբերումները լինեն շարունակական»,– նշել է քաղաքապետը։
Կրթության ոլորտում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար քաղաքապետի Ոսկե մեդալով են պարգևատրվել Երևանի համար 133 դպրոցի դասվար Սոֆիա Ղուկասյանը, համար 42 մանկապարտեզի փոխտնօրեն Ջուլիետա Թահիանոսյանը և 133 դպրոցի պատմության ուսուցիչ Սուսաննա Խալաթյանը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել նաև 34 մանկավարժների, ովքեր տարբեր մրցույթներում հաղթանակած աշակերտների ուսուցիչներ են, ընթացիկ տարվա լավագույն ցուցանիշներով մանկապարտեզների դաստիարակներ, օրինակելի դասերի հեղինակներ:
Հանդիպման ընթացքում մանկավարժներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ոլորտին ուղղված մեծ ուշադրության ու տարիներ տևած մի շարք խնդիրների լուծում տալու, ինչպես նաև իրենց աշխատանքը բարձր համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա