Իրանի և Հայաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը
Երևանում կայացել է Իրանի և Հայաստանի ԱԳ փոխնախարարներ Աբբաս Արաղչիի և Շավարշ Քոչարյանի հանդիպումը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի ԱԳ նախարարի՝ Ասիայի և Օվկիանիայի հարցերով տեղակալը ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի և Հայաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների հարցերով կոմիտեի նիստի շրջանակներում քաղաքական, տնտեսական, մշակութային և հյուպատոսական հարցերին առնչվող հարցերը քննարկելուց բացի մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի շուրջ:
Նշենք, որ նախօրեին Երևան ժամանած Իրանի փոխարտգործնախարարը հանդիպում կունենա նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան