Վիտալի Մուտկո. «ԱՊՀ-ի առաջնությունը կեղծ նպատակ է»
Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն տարեվերջյան մամուլի ասուլիսում խոսել է ԱՊՀ-ի ֆուտբոլի առաջնության ստեղծման հնարավորության մասին:
«Ես Ռուսաստանի սպորտի նախարարն եմ, և իմ դիրքորոշումը հստակ է. նախ պետք է նայել նախագիծը: Չեմ տեսնում որևէ մոտիվ` նման առաջնություն ստեղծելու համար: Ըստ իս` դա կեղծ նպատակ է: Թիմերն ինչպե՞ս պետք է մասնակցեն Չեմպիոնների լիգային, եթե ԱՊՀ-ի առաջնություն լինի: Ես կխղճամ այն ակումբներին, որոնք չեն հայտնվի այդ առաջնությունում: Ավելի լավ է` աշխատեք ռուսաստանյան ֆուտբոլի ներկայիս խնդիրների լուծման ուղղությամբ»,- Մուտկոյի խոսքերը մեջբերել է «Սովետսկի սպորտը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում