Նոր` Ինտերնետ Հիմա 21.6 Մբ/վ մոդեմն ընդամենը 1 դրամով նաև Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանի բաժանորդների համար
Այսօրվանից Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանի բաժանորդները նույնպես կարող են ձեռք բերել մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող մոդեմը հատուկ գնով : Մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում մոդեմը կարժենա 4000 դրամ, սակայն մինչև փետրվարի 28-ը բաժանորդագրվելու պարագայում մոդեմը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 1 դրամով:
Հիշեցնենք, որ Ինտերնետ Հիմա 9 000, 11 000 կամ 20 000 սակագնային պլաններից որևէ մեկին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող մոդեմն արդեն իսկ կարելի էր ձեռք բերել 1 դրամով:
Orange-ը տեղեկացնում է նաև, որ այժմ 14.4 Մբ/վ և 21.6 Մբ/վ արագություն ապահովող մոդեմները հնարավոր է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության` 15 000 դրամով` նախկին 18 000 դրամի և 22 000 դրամի փոխարեն:
Orange-ը միակ օպերատորն է Հայաստանում, որն առաջարկում է մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող ցանց իր ողջ ծածկույթում և մինչև 42.2 Մբ/վ արագություն` Հայաստանի երեք մեծ քաղաքներում:
Առաջարկի բոլոր մանրամասները կարելի է գտնել Orange-իվեբկայքում: