Իրավունք 15:17 25/12/2012

Ինչո՞ւ էր բլոգերը պատգամավորին պատկերացրել կիսամերկ մանեկենուհու կերպարով. Ուրիխանյանը դատի է տվել «alkhimik»-ին

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Կիսամերկ մանեկենուհու մարմնով և ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիմանկարով ծաղրանկարը ֆլեշմոբի արդյունքում երեկ և այսօր տարածված է սոցիալական ցանցերի հայկական տիրույթում: Ծաղրանկարի հեղինակը «Livejournal»-ում «alkhimik» անունով հայտնի հայ բլոգեր Էդգար Բարսեղյանն է և այժմ դրա համար նա հայտնվել է դատարանում: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չի ճանաչում բլոգերին, չի լսել նրա մասին և այդ ծաղրանկարն անելու համար դատարանի միջոցով նրանից պահանջում է հրապարակային ներողություն ու 1 մլն դրամ:

«Չեմ ճանաչում այդ բլոգերին, պարզապես կիսահայտնի կայքերից մեկում տեսել եմ շատ անդուր և վիրավորանք հասցնող պատկեր: Ես մեծ գոհունակությամբ, ուրախությամբ ու գնահատականով եմ վերաբերվում իմ հասցեին ցանկացած քննադատության, այդ թվում շարժային-ծաղրանկարային ժանրին և երբևէ որևէ խնդիր չեմ տեսել այդ առումով»,-մեզ հետ զրույցում ասում է Ուրիխանյանը:

Նա վիրավորվել է, որովհետև ինչպես ինքն է ասում` «Որևէ մեկը իրավունք չունի որևէ այլ քաղաքացու վիրավորել: Անկախ նրանից` պատգամավո՞ր է, թե՞ ինչ-որ այլ զբաղմունքի տեր, բլոգեր է, թե կոշկագործ կամ թե գիտնական. որևէ մեկը իրավունք չունի որևէ այլ քաղաքացու վիրավորել», -նշում է պատգամավորը:

Բլոգերային համայնքը վստահ է, որ պատգամավորի այս քայլը իրենց ուղղված հարված էր, քանի որ, ինչպես բլոգեր Սամվել Մարտիրոսյանն է նշում, բլոգներում մարդիկ գրում են շատ ավելի ազատ:

«Մեկ միլիոն դրամով դատել բլոգերին, նշանակում է բլոգային գրառումների 90 տոկոսը դնել վտանգի տակ, որովհետև մարդիկ բլոգներում գրում են շատ ավելի ազատ», -ասում է բլոգեր Մարտիրոսյանը` ընդգծելով, որ եթե մարդը քաղաքական գործիչ է, պետք է պատրաստ լինի նման իրավիճակի:

Պատգամավորի պատկերացումներով, ծաղրանկարն այլ բան է: «Բազմաթիվ կայքերում կան այդպիսի ծաղրանկարներ, որոնց ես նորմալ եմ վերաբերում ու հանդուրժում եմ: Ծաղրանկարն այլ բան է կիսամերկ մանեկենուհու վրա մոնտաժված դիմապատկերը` այլ բան», ասում է պատգամավորը: Իսկ բլոգեր Մարտիրոսյանի պնդմամբ, ծաղրանկարը մեր ժամանակներում կատարելագործվել է: «Երբ մարդկանց մոտ հայտնվեց ֆոտոշոփ, նրանք ստացան ծաղրանկարը ուրիշ ոճով անելու հնարավորություն, քան դա ընդունված էր 20-րդ դարի առաջին կեսին», -ասում է բլոգերը:

Այն, որ բլոգերի դեմ դատական հայց է ներկայացվել մեկ այլ բլոգեր Տիգրան Քոչարյանը վատ նախադեպ է համարում: «Իմ կարծիքով, ծաղրանկարի համար դատի տալը քաղաքական գործչի թուլությունն է ավելի շատ: Ամեն դեպքում այդպիսի առիթով կպնել բլոգերներին, իմ կարծիքով, մեծ սխալ է», -նշում է Տիգրան Քոչարյանը: Նա զգուշացնում է` բլոգերային համերաշխությունը շատ ուժեղ է: «Բոլորս իրար հարգում, սիրում ենք և պետք է պաշտպանենք Էդգարին», -ասում է Քոչարյանը և նկատում, որ պատգամավորը կարող էր այլ ելքեր փնտրել Էդգար Բարսեղյանին խնդրելու հանել լուսանկարը համացանցից, այլ ոչ թե դատի տալ: Հետևաբար,  բլոգերը հակված է կարծել, որ Տիգրան Ուրիխանյանը դատական հայց ներկայացնելով Բարսեղյանի դեմ գումարի խնդիր է լուծում: «Չգիտեմ` գումարը շատ է, քիչ է, օրենքն այդպես է սահմանել, իսկ ես սահմանափակված եմ մեր օրենքներով», -բացատրում է պատգամավորը:

Ինչո՞ւ էր բլոգերը Ուրիխանյանին պատկերացրել կիսամերկ մանեկենուհու կերպարով

Այս հարցին բլոգերն անձամբ պատասխանել է իր անձնական բլոգում. Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ուրիխանյանը շոուբիզնեսի կյանքը լուսաբանող կայքէջերից մեկի կողմից ճանաչվել է «Տարվա ամենաոճային քաղաքական գործիչ»: «Կարդալով նյութը էլ ավելի զարմացա, որ լինելով քաղաքական գործիչ, պարոն Ուրիխանյանը ոչ միայն համաձայնվել է այդ կոչումը իրեն շնորհելու հետ, այլ նաև հպարտորեն կիսվել է այդ լուրով իր ֆեյսբուքյան էջում։ Ես ոչ մի դեպքում չեմ ցանկանում վիճարկել պարոն Ուրիխանյանի ոճայնությունը. կոչումը շնորհողների մասնագիտական հմտությունները այդ հարցում հաստատ ավելի խորն են, քան իմը։ Բայց այն, որ անմիջապես պատկերացրեցի պարոն Ուրիխանյանի պաշտոնական դեֆիլեն ԱԺ նիստերի դահլիճում, փաստ է։ Փաստ է նաև, որ ոճայնության իմ ունեցած պատկերացումները միանգամից կապում են այդ բառը իգական սեռի հետ։

Այո, ես կարծում եմ, որ լուրջ տղամարդու համար, որի մասնագիտական գործունեությունը կապված չէ իր մարմնական, ֆիզիկական տեսքի հետ (օրինակ՝ մոդելի, դերասանի) ընդհանրապես սազական չէ ի ցույց աշխարհի դնել սեփական «նվաճումները» այդ ոլորտում։ Չէ, իհարկե հասկանում եմ, երբ ուրիշ ոչինչ չունես արած (խոսքը մասնագիտական գործունեության մասին է)՝ դա է մնում։ Այո, ես կարծում եմ, որ ոճայնությամբ հպարտանալը մանեկենուհիների, դերասանուհիների և այլ գեղեցկուհիների մենաշնորհն է: Հիմա փորձեք կարդալ այս տեքստը և մի պահ հարցնել ինքներդ ձեզ՝ ունե՞ի ես ուրիշ միջոց, որպեսզի այս մտքերս գրաֆիկական տեսքով պատկերեի։ Եվ եթե տեքստն ու պատկերը նույն գաղափարն են արտահայտում, ապա՝ արդյո՞ք այս տեքստն էլ է վիրավորում պարոն Ուրիխանյանին։ Եվ եթե վիրավորում է, միգուցե ես է՞լ դիմեմ դատարան, քանի որ նրա պաշտոնական կայքում տեղադրած նկարներն էլ արատավորում են իմ՝ ՀՀ քաղաքացուս պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ Չէ՞ որ ես էլ կարծում եմ, որ ՀՀ պատգամավորը փոքր ինչ այլ զբաղմունք ու հպարտություն պետք է ունենա, քան «կյաժի» ու «ջիպի» հետ նկարվելն է», -գրել է բլոգեր Էդգար Բարսեղյանը։

Իսկ պատգամավորն էլ համոզված է, որ իր դեմ այս արշավն սկսվել է այն բանից հետո, երբ ինքը հայտարարում էր երկրում գոյություն ունեցող խնդիրների մասին: «Երբ ես համարձակություն ունեցա հայտարարել, որ Հայաստանում կան խնդիրներ, մարդիկ լավ չեն ապրում և այլն, սկսեցին հայտնվել իմ հասցեին վիրավորանքներ: Ես վստահ եմ, որ մեր դատական իշխանությունը կպաշտպանի իմ իրավունքները», -ասում է Ուրիխանյանը:

Դատական նախնական նիստը կայացել է երեկ, դեկտեմբերի 24-ին: Հաջորդ դատական նիստը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է արդեն նոր տարում` հունվարի 14-ին: Դատավորը Ռուբեն Ափինյանն է:

Բլոգերները դատարանից արդարացի որոշում են ակնկալում: «Ակնկալում եմ, որ ծաղրանկարների համար մարդկանց դատի չտան», -ասում է Քոչարյանը: «Եթե սկսեն բլոգերներին դատել, հայտնվելու ենք մի հետաքրքիր երկրների ցանկում, որտեղ դա դարձել է ավանդույթ», -իր հերթին նշում է Սամվել Մարտիրոսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան, ով 18 թվին ուղիղ տեքստով ասում էր՝ տղուս մի՛ ընտրեք, ա՜յ ժողովուրդ ջան. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ես չեմ հասկանում՝ էս մեր ընգեր Մալյանը էս ու՞մ հետ էր ուզում սուրճ խմել։ Էս մարդկա՞նց։ Այ...
Աղբյուր` Panorama.am
22:57
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից
ԱԺ նախկին  պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։ «Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության...
Աղբյուր` Panorama.am
22:43
Հաղթանակ թաղամասում, ըստ տուժողի, իր տան ուղղությամբ արձակվել է մոտ 20 կրակոց
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}