Բանանը խլեց ուկրաինուհու գիտակցությունն ու նրան հասցրեց հիվանդանոց
Ուկրաինայի Գրեբենկա քաղաքում հիվանդանոց է տեղափոխվել բանան ուտելու մրցույթի մասնակիցներից մեկը: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, 19-ամյա աղջկան հիվանդանոց են տեղափոխել առանց գիտակցության: Բժիշկները կարողացել են փրկել աղջկա կյանքը:
Մրցույթն անցկացվել է քաղաքի սրճաններից մեկում, որտեղ նշելիս են եղել առաջիկա տոները: Մրցույթի հաղթող պետք է ճանաչվեր այն մասնակիցը, ով բոլորից արագ կուտեր բանանները: Թե քանի մարդ է մասնակցել մրցույթին, չի նշվում: Հայտնի չէ, թե նա երբ դուրս կգրվի:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին