Ծածկած շուկայի շուրջ կրքերը չեն հանդարտվում
Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Ծածկած շուկայի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Շինարարական աշխատանքները շարունակվում են առանց նախագծի, իսկ ակտիվիստները քննադատում, բարձրաձայնում ու ակցիաներ են իրականացնում մշակութային արժեք ներկայացնող շենքի դիմագիծը փչացնելու դեմ: Այսօր էլ նախատեսվում է ակցիա իրականացնել շուկայի մոտ:
«ԱԺ պատգամավոր Սամվել Լիմինդրիչի ջանքերով Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկան թաղվում է պատմության փոշու մեջ։ Չունենալով հաստատված և ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան ձևով հանրայնացված նախագիծ՝ նա արդեն իսկ մեծածավալ շինարարություն է իրականացրել շուկայի տարածքում՝բացառելով այդ հուշարձանը նախկին տեսքին վերադարձնելու հնարավորությունները։
Ավելին, շուկայի ետնամասում, որտեղ ամիսներ առաջ ձեռնարկված գիշերային աշխատանքների ընթացքում փլուզեցին շուկայի կամարների մի մասը, արդեն իսկ վեր են խոյացել բարձրահարկ շենքի ամրաններ։ Իշխանություններից պահանջում ենք անհապաղ միջամտել և օրինականության դաշտ բերել այս գործընթացը, ապամոնտաժելով առանց որևէ օրինական փաստաթղթի կառուցված ծածկը և բարձրահարկ շենքի հիմնասյուները, որոնք փչացրել են Ծածկած շուկայի հուշարձան-շենքի դիմագիծը՝ ներքին և արտաքին ճարտարածետական հորինվածքը։
Հարգելի համաքաղաքացիներ, չորեքշաբթի օրը, ընդմիջման ժամին (13:00), հավաքվում ենք Շուկայի դիմաց խնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնելու համար!!!»,-ասված է հայտարարության մեջ:
Նախորդող հրապարակումներ`
«Պայթյունը ոչ թե Փակ շուկայի տարածքում էր, այլ գորգերի լվացման կետում». Panorama.am-ը դեպքի վայրում էր
Փակ շուկայի տարածքում տրակտորներ են աշխատում, իսկ մշակույթի նախարարությունն ասում է` մաքրման աշխատանքներ են
Ծածկած շուկայի վերգետնյա հատվածի էսքիզային նախագիծը հաստատված է… «…մի երկու կամար չի լինելու»
Մկրտիչ Մինասյան. Երևանի թիվ 1 շուկա ՍՊԸ-ն սկսել է Հանձնաժողովի առաջարկությունների կատարումը
Փակ շուկա. մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կքննարկեն իրավապահ մարմիններին դիմելու նպատակահարմարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները