Հարցազրույցներ 12:23 26/12/2012

Փորձագետ. Հայաստանն անցնում է «ակտիվ պաշտպանության»

Անցնող 2012 թ ՀՀ զինված ուժերի զարգացման, բանակաշինության ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ:

- ՀԱՊԿ խորհրդի նիստում ունեցած իր ելույթում ՀՀ նախագահը քննադատեց ՀԱՊԿ որոշ անդամների վարած քաղաքականությանը. Մանրամասնեք խնդրեմ պատճառները:

-ՀՀ նախագահի վերոհիշյալ շեշտադրումները հնչեցվեցին ճիշտ ժամանակին: Նախագահը շեշտեց, որ այլևս անհնար է աչք փակել ՀԱՊԿ անդամ այն երկրների գործողությունների նկատմամբ, որով վերջիններս վնասում են դաշինքի մեկ այլ անդամի շահերը: Իրական գործընթացները փաստում են, որ կառույցի որոշ անդամներ, աջակցելով Հայաստանի թշմանի համարվող երկրին` Ադրբեջանին, ուղղակի կամ անուղղակի կերպով մեր շահերին հակասող գործունեություն են ծավալում: Խոսքը, նախևառաջ, վերաբերում է ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված մի շարք հակահայկական բանաձևերին, որոնց հաճախ կողմ են քվեարկում ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ:

- Հենց խոսքը գնում է թշնամի համարվող երկրին, անմիջապես բարձրանում է բանակի ու բանակաշինության հետ կապված հարցերը: Ինչ կարևոր խնդիրներ կան այս բնագավառում:

- ՀՀԿ-ը 14-րդ համագումարում իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն անդրադարձ կատարեց ՀՀ զինված ուժերին: Ամենակարևոր հայտարարությունն այն էր, որ այսուհետ ՀՀ զինված ուժերը չեն սահմանափակվելու պասիվ և հյուծիչ պաշտպանական գործողություններով: Կարծում եմ՝ խոսքը գնում է այն մասին, որ անվերջ պաշտպանվելով, մենք ընդամենը պահպանում ենք ներկայիս իրավիճակը: Ամերիկյան բանակի մարտավարության մեջ առկա է նման մի դրույթ, այն է, «ակտիվ պաշտպանություն»: Դրա հիմնական նպատակը ռազմական գործողությունները սեփական սահմաններից որքան հնարավոր է հեռու վարելն է: Իմ կարծիքով, նախագահը սույն հայտարարությամբ շեշտում է հենց այս միտքը, այն է, մարտական գործողությունները որքան հնարավոր է հեռու տանել Հայաստանի սահմաններից: Դա նախևառաջ ապահովում է խաղաղ բնակչության անվտանգությունը և մեր սահմանների անձեռնմխելիությունը:

Հենց այս նպատակի իրագործման են ուղղված ԶՈՒ զարգացման հետ կապված ՀՀ նախագահի մատնանշած այլ դրույթները, այն է, տեխնիկայի և սպառազինության վերազինում, նոր միջոցների ձեռքբերում: Ես համոզված եմ, որ այդ նոր միջոցները լինելու են գերազանցապես հարձակվողական միջոցներ: Եթե նախկինում մենք շեշտը դնում էինք ավելի շատ պաշտպանական միջոցների ձեռք բերման վրա, ապա ներկայումս իրավիճակը փոխվել է: Դեռևս անցած տարվանից Հայաստանը ցույց տվեց, որ ձեռք է բերում ակտիվ հարձակվողական միջոցներ: Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսում ցուցադրվեցին այնպիսի միջոցներ, որոնց իրենց նշանակությամբ ունեն հարձակվողական բնույթ:

Կարևոր էր նաև այն, որ երկրի ղեկավարը հատուկ մատնանշեց այն հանգամանքը, որ շեշտը դրվելու է ոչ միայն սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, այլ նաև ԶՈՒ անձնակազմի հետ անմիջականորեն առնչվող խնդիրների լուծմանը: Որքան էլ տեխնիկական միջոցները լինեն ժամանակակից, ինչպիսի սպառազինություն լինի բանակի տրամադրության տակ, ամեն դեպքում դրանք օգտագործողը,կիրառողը մարդիկ են: Եթե չկա կարգապահություն, եթե չկան հրամանատար-ենթակա բնականոն հարաբերություններ, ապա տեխնիկայի արդյունավետությունը իջնելու է զրոյի: Այդ տեսանկյունից, բանակում բարձր կարգապահության հաստատումն ու պահպանումն առաջնային է:

-Ադրբեջանը շարունակում է պարբերաբար հայկական կողմերին սպառնալ պատերազմի վերսկսմամբ: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն շարունակում անել դա նույնիսկ միջազգային հանրության հորդորներից հետո, և հավանակա՞ն է արդյոք որ հակառակորդը ինչ-որ պահի խոսքից կանցնի գործի:

-Ադրբեջանի նման պահվածքը առաջին հերթին պայմանավորված է պարտվածի հոգեբանությամբ: Ադրբեջանական իշխանությունները սեփական ժողովրդի արջև արդարանալու խնդիր ունեն: Սեփական ժողովրդին «բռի մեջ պահելու» համար Ադրբեջանի իշխանությունները անընդհատ առաջ են քաշում այդ հարցը, անընդհատ հոխորտում են: Փորձ է կատարվում շեղել սեփական ժողովրդի ուշադրությունը: Այս ամենին ավելի հիմնավոր տեսք տալու համար, հարցը անընդհատ թմբկահարվում է ոչ միայն սեփական ժողովրդի, այլև միջազգային հանրության առջև:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության կողմից հնչեցվող հորդորների արդյունավետության բացակայությանը, ապա դրա հիմնական պատճառը նույն միջազգային հարության իներտ պահվածքն է: Ներկայումս միջազգային հանրությունը Ադրբեջանից ունի որոշակի ակնկալիքներ: Ադրբեջանը էներգակիրներով հարուստ երկիր է, ինչով և պայմանավորված են միջազգային հարության որոշակի ակնկալիքները ասվածը: Դա է այն հիմնական պատճառներից մեկը, որ միջազգային հանրությունը տեր չի կանգնում իր այսպես կոչված հորդորներին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծմանը, ապա տպավորությունն է ստեղծվել, որ այսօր Ադրբեջանը ղեկավարում են այնպիսի անձինք, որոնք չի բացառվում, որ ինչ-որ պահի կարող են արկածախնդրության գնալ: Սակայն որպես հետևանք, հայկական բանակը պրոցեսին վերջակետ կդնի:

-Գաղտնիք չէ, որ ՀՀ զինված ուժերի համար խիստ կարևոր է արհեստավարժ սպայական կադրերը: Որքանո՞վ է բանակը ներկայումս համալրված արհեստավարժ սպայական կադրերով:

-Արհեստավարժ սպայական կազմով ՀՀ զինված ուժերը համալրված են բավարար չափով: Ավագ սպայական կազմի տեսանկյունից ՀՀ զինված ուժերը իրենց տրամադրության տակ ունեն շատ փորձառու, բարձր մասնագիտական պատրաստվածությամբ կադրեր: Մնացած օղակները ևս համալրված են բավարար չափով: Այսօր նպատակաուղված աշխատանք է տարվում սպայական կազմի ոչ թե քանակի, այլ որակի բարձրացման ուղղությամբ: Սպայական կազմի քանակի հետ կապված ՀՀ ԶՈՒ-ում այսօր որևէ խնդիր չկա: ՀՀ-ում ներկայումս գործող ռազմակրթական համակարգը թույլ է տալիս լուծել զինված ուժերի առջև կանգնած մատրահրավերները: Սպայական կազմը ուսում է ստանում և ՀՀ-ում և արտերկրում: Հարյուրավոր սպաներ ներկայումս ուսուցում են անցնում ՌԴ-ում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում:

Շատ կարևոր է, որ այս ամենը տեսանելի լինի հասարակության համար: Այս գործում իրենց հսկայական դերր ունեն նաև ԶԼՄ-ները: Պատկերացրեք` որ ՀՀ զինված ուժերում կա 1000 սպա: Նրանցից մեկի թերի ծառայության պատճառով ծագում են որոշակի խնդիրներ: Սույն դեպքը անմիջապես լուսաբանվում է բոլոր լրատվամիջոցների կողմից: Եվ ակամայից թվում է որ կա 1000 նման սպա: Սակայն նա միայն մեկ է 1000 մեջ: Կարելի է ասել, որ մեր սպաները չունեն անձնական կյանք: Նրանց ամբողջ կյանքը ծառայության մեջ է: Այս մարդկանց ԶԼՄ-ները չեն անդրադառնում և հասարակության մոտ կարծիք է ստեղծվում, որ մեր բանակում լավ սպաներ չկան: Ցանկացած հասարակության մեջ կա բացասական զանգված: Իսկ սպաները նույնպես այդ հասարակության անքակտելի մասն են: Շատ հաճախ, անբարեխիղճ սպաներին, որոնք շատ քիչ են, մենք դարձնում են դրոշակ, իսկ մնացած ըստ արժանավույն չենք գնահատում:

-Որոնք են մարտահրավերներն ու խնդիրները, որ ներկայումս կանգած են ՀՀ զինված ուժերի առջև:

-Հիմնական խնդիրը դա հասարակության կողմից զինված ուժերին նկատմամբ հարգանքի, հարգալից վերաբերմունքի ձևավորումն է: Ներկայումս այդ հարգանքը չկա: Ես հիշում եմ, թե ինչպիսին էր հասարակության վերաբերմունքը համազգեստ կրող անձի նկատմամբ տարիներ առաջ: Սակայն դա, ոչ թե բանակի, այլ հասարակության խնդիրն է: Ինչ վերաբերում է բուն բանակաշինության խնդիրներին, ապա, իմ կարծիքով, ավելի մանրամասն պետք է վերլուծվեն առկա բացթողումները, բանակում կատարվող գործընթացները հասարակության համար պետք է դառնան ավելի թափանցիկ և ընկալելի:

Զինված ուժերում պետք է նվազագույնի հասցվեն արտակարգ դեպքերն ու պատահարները: Զուտ մարդկային հարաբերությունները զինված ուժերում պետք է բերվեն պատշաճ մակարդակի: Դա վերաբերվում է ինչպես զինծառայող- սպա, այնպես էլ, զիծառայողների միջև հարաբերություններին: ՊՆ այս ուղղությամբ համապատասխան քայլերն ձեռնարկում է:

Մնացած խնդիրները ամենօրյա բնույթ են կրում: Բանակը իր առջև կանգնած խնդիրները կատարում է: Պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ 6 ամիսը մեկ զինված ուժերում տեղի է ունենում սերնդափոխություն և արդեն իսկ լավ պատրաստված զինվորը իր տեղը զիջում է նորակոչիկին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am
15:48
Հիմա ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում, ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ. Միրզոյանը՝ լրագրողին
«Հիմա երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ, լսեցինք Ձեզ»,-ասաց ԱԳ նախարարի պաշտոնը...
Աղբյուր` Panorama.am
15:43
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հանդիպել է Ալիևին, այնուհետև կայցելի Հայաստան
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Բաքու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քաղաքական և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}