Դասախոսները պահանջում են, որ ԵՊՀ ռեկտորը գումարներն ուղղի աշխատավարձերի բարձրացմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ նշանակվելուց հետո լծվել է բուհի հեղինակության բարձրացման գործին: Այս մասին գրում է «Հրապարակը». «Պատահական չէր, որ այստեղ տարվա ընթացքում երկու անգամ 40 տոկոսով բարձրացավ աշխատավարձը: Ասում են` բուհի բարեկարգմանն ուղղված միջոցները տնտեսելու հաշվին են դա ապահովում: Պարզվում է` այս առաջընթացը խաթարում է մյուս բուհերի աշխատանքային անդորրը: Դասախոսները մատնացույց են անում մանկավարժականը` պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը ևս»:
«Հրապարակը» տեղեկություն է ստացել, որ ԵՊՀ-ում էլ են դասախոսները դժգոհ ու պահանջում են, որ ռեկտոր Արամ Սիմոնյանը համալսարանը բարեկարգելու գումարներն ուղղի աշխատավարձերի բարձրացմանը, ինչից Սիմոնյանը նեղսրտել է և բողոքել Սերժ Սարգսյանին: «Այնպես որ, դասախոսների ֆինանսական վիճակն ավելի շատ կախված է բուհի կառավարման խորհրդի նախագահի զբաղեցրած պաշտոնից»,- եզրահանգման է գալիս թերթը: