Երևանի ոստիկանապետի բիզնեսն ընդլայնվում է
«Հրապարակը» գրել է. «ՀՀ-ում աղքատության ու արտագաղթի աճի հետ զուգահեռ աճում է նաև որոշ չինովնիկների բիզնեսը: Երեկ թերթի խմբագրություն էր զանգել Արաբկիր համայնքի մի բնակիչ ու բողոքում էր, որ մտադրվել են իրենց համայնքում գտնվող նախկին «Զվարթնոց» կինոթատրոնի շենքը տրամադրել Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանին` սուպերմարկետ բացելու համար:
Հիշեցնենք, որ Նազարյանին են պատկանում «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, որի մասնաճյուղերը գտնվում են միայն փոքր կենտրոնում: «Դրանք որ ուզեն, «Նաիրի» ու «Մոսկվա» կինոթատրոններում էլ տենց խանութներ կբացեն, դրանց ի՞նչ կա` ինչ կուզեն, կանեն, էս երկրի տերն ու տիրականն են, հետո՞ ինչ, որ էտ կինոյի շենքը չի գործում, թող մշակութային բան անեն, պարտադիր պիտի խանո՞ւթ սարքեն»,-դժգոհել է թերթին ահազանգած քաղաքացին»: