«Երևանի մանկապարտեզներում սննդի ուսումնասիրությունները շարունակական են»
«Երևանի գրանցում ունեցող երեխաների համար մայրաքաղաքում նախադպրոցական կրթությունն անվճար է», - այսօր քաղաքապետարանում ամփոփելով անցնող տարին, հիշեցման կարգով հայտարարեց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նրա խոսքով` նախադպրոցական կրթության ոլորտում արձանագրվել են շատ լուրջ ձեռքբերումներ, որոնցից նա կարևորեց լրացուցիչ խմբերի և ներառական կենտրոնների բացումը: «Այս իմաստով ունենք լուրջ խնդիրներ, հերթագրված երեխաներ, բայց արդյունքում կարողանում են հերթագրված երեխաներին ընդունել ըստ կարգի», - ասաց նա: Ըստ բանախոսի` 11 մանկապարտեզներում երեխաները կարող են մնալ մինչև ժամը 19:30:
Գայանե Սողոմոնյանը վստահեցրեց, որ քաղաքապետարանը հետևողական է և զգոն մանկապարտեզներում սննդի անվտանգության վերահսկողության խնդրի շուրջ: «Շարունակաբար արձանագրվել են սննդի ուսումնասիրություններ: Այս ուսումնասիրությունները անցյալ տարի մտահոգիչ պատկեր էին տալիս, այսօր էլ կան թերություններ, և նման դեպքերում մեղավորները կարգապահական տույժերի են արժանանում. վեց տնօրեն ազատավել են աշխատանքից, իսկ ութ տնօրեն նկատողություն են ստացել: Ընդհանուր առմամբ` բողոքներ են ստացվել տասներկու մանկապարտեզների մասով », - ասաց նա:
Վարչության պետը նաև ընդգծեց, որ այս տարվա ընթացքում ամբողջությամբ հնարավոր եղավ վերջնականապես լուծել մանկապարտեզների ջեռուցման հարցը, իսկ նոյեմբերին քաղաքապետի հանձնարարությամբ գույքի թարմացում է կատարվել:
Այդ տեսանկյունից նա կարևորեց աշխատանքները «Օգնիր մանկապարտեզին» ծրագրի շրջանակներում: Նրա խոսքով, նաև այդ ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ հիմնովին վերանորոգել անմխիթար վիճակում հայտնված Նուբարաշենի միակ մանկապարտեզը, կատարվեց մանկապարտեզի մերձակա տարածքի բարեկարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա